Իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացուած է երկրի ու ժողովրդի ծանրագոյն վիճակը, որ եթէ վաղը յստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հաւասարազօր կլինի կործանման։

Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պէտք է սոված մնան, նոր զարթնե՞նք…

Արցախցիների բացարձակ մեծամասնութիւնը հաւատացել է ոչ թէ ՀՀ ղեկավարին, ոչ թէ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիւ։

Այսօր մենք ոչ թէ ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռութիւնը օր օրի աւելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգութիւն, արժանապատուութիւն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։

Իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացուած է երկրի ու ժողովրդի ծանրագոյն վիճակը։

Կարծում եմ, որ եթէ վաղը յստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հաւասարազօր կլինի կործանման…

Վաղն էլ համբերենք, յետոյ հրաբուխի պէս պէտք է պայթենք՝ յանուն մեր երեխաների, յանուն մեր արժանապատվութեան»։

Հիմնական աղբիւրը՝ panorama.am