Երեւանում ՄԱԿ-ի գրասենեակի մօտ հաւաքուել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թուականի 44-օրյա պատերազմից յետոյ տեղափոխուել են Հայաստան։ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրուանից կծաւալուեց նաև Հայաստանի Հանրապետութիւնում։

Երեւանում ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց այսօր՝ յուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպուել՝ յաջակցութիւն Արցախի: 

ՄԱԿ-ի գրասենեակի մօտ հաւաքուել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թուականի 44-օրյա պատերազմից յետոյ տեղափոխուել են Հայաստան։ Նրանք ձեռքերին պահել են շրջափակուած  Արցախում ապրող երեխաների, նրանց առօրեան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրուած է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացէք կեանքի ճանապարհը»։

Երեխաները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, վերադարձնել իրենց  հասակակիցների իրաւունքները։ Նրանք ասում են՝ կարոտում են այնտեղ մնացած իրենց հարազատներին, ընկերներին, փորձում են ինչ-որ բան ուղարկել նրանց, սակայն չի ստացուում։ 

Գէորգը պատմեց, որ շատ է կարոտում իր տունը. «Յիշում եմ մեր դպրոցը, տունը, իմ ընկերներին, երբ բոլորով միասին խաղում էինք»։ 

Ակցիայի մասնակիցները այստեղից շարժուեցին նաեւ դէպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն: 

Նշենք, որ Արցախի պետնախարար Գուրգէն Ներսիսեանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրուանից կծաւալուի նաև Հայաստանի Հանրապետութիւնում. «Առաւօտեան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութեան և Արցախի կառավարութեան օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպուեն Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսուած միջոցառումներին.,-գրել էր նա:

Հաւաք ՄԱԿ–ի գրասենեակի եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ յաջակցութիւն Արցախի։

Հիմնական աղբիւրը՝ news.am