ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանութեան ընդունումը Ալիեւի ռեժիմի համար կարող է պատրուակ ծառայել արցախցիների դէմ լրացուցիչ յանցաւոր գործողութիւնների համար։

Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հայվանութիւն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, թուիթէրում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։ Վարդանեանի խօսքով՝ միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․ «ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանութեան ընդունումը Ալիեւի ռեժիմի համար կարող է պատրուակ ծառայել արցախցիների դէմ լրացուցիչ յանցաւոր գործողութիւնների համար։ Եւս մէկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժէքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնութիւններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հաւանութիւն տալով էթնիկ զտումների և արցախահայութեան՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականութեանը»- գրել է նա։

Յաւելենք նաև, որ «ԱլֆաՆիւզ»-ին տուած հարցազրոյցում Հարաւային Կովկասի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Թոյվօ Քլաարը ասել է, որ ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրայ, որը կերաշխաւորի Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը, որպէսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ:

«ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացուել՝ ուղղուած իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ գործընթաց է, բայց մենք լիովին և բացարձակապէս ներգրաւուած ենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք այնպիսի լուծման վրայ, որը կերաշխաւորի Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը, որպէսզի մարդիկ իրենց տներում իրենց ապահով զգան։ Մենք ձգտում ենք Ստեփանակերտի և Բաքուի միջև երկխօսութեան հաստատմանը։ Ես կարծում եմ, և բոլորն են կարծում, որ դա լուծումներ գտնելու ճանապարհին կարևոր գործօն է: Լաչինի միջանցքը պէտք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պէտք է Լաչինի միջանցքի լրացումը լինի», — ասել է Քլաարը:

Հիմնական աղբիւրը՝ aravot.am