Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտեան Եւրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բէլգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելուում է:
Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունեայ անդամներից Ասլան Ասլանեանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանաւակայան ում, արգելուում է նրա մուտքը Հայաստան:
Թուրքերի հետ սիրաբանութեան մէջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտուած, արտաքին թէ ներքին ճակատների վրայ հեղինակազրկուած իշխանութիւնները, ԱԱԾ-ի մեղսակցութեամբ եւ գործակցութեամբ, առաւել վտանգ են նկատում դաշնակցական ակտիվութիւնը, քան թուրք քաղաքացուն, ով այսօր հեզասահ մուտք է գործում Հայաստան:
Ամօթի որևէ խայծ չունեցող ապազգային այս իշխանութիւնները վաղուց հատել են անընդունելիի սահմանը: Մէկ բան յստակ պէտք է իմանան, սակայն, բոլորը, որ նմանօրինակ ճղճիմ ու վատոգի արարքներով անկարելի է կոտրել հայրենասէր որևէ հայ մարդու, առաւել ևս երդուեալ դաշնակցականի՝ յանուն Ազգի, Հայրենիքի ու Հայ դատի մարտնչող պայքարի ոգին: Ընդհակառակը, այդ ոգին աւելի ամրապնդուում և բազմապատկուում է աւելի քան երբևէ:
Այս հալածանքի հոլովոյթին վերջ կտրուի այն ժամանակ միայն, երբ ազգովի կձերբազատուենք չարիքի այս իշխանութիւնից, երբ կհեռացուի թրքահաճոյ նեխած կլանը:
Վերջապէս, աւելորդ է անգամ յայտնել, որ ընկեր Ասլան Ասլանեանը վայելում է մեր շարքերի անվերապահ զօրակցութիւնը: Մենք միասնաբար պարտութեան կմատնենք դժխեմ այս հոլովոյթի ետևում կանգնած գլխաւոր թէ երկրորդական դերակատարներին, որոնց ձեռագրին քաջ ծանօթ ենք և ամեն գնով կվերականգնենք արդարութիւնը:
ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէ
Փարիզ, 20 յուլիս 2023
Հիմնական աղբիւրը՝ arfd.am