Ադրբեջանը բարձրացնում է Ստեփանակերտի Կարմիր Խաչի Բաքվի Կարմիր Խաչի մասնաճյուղին ենթակայության հարցը, առաջարկել էր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել անհայտ վայր:

Ըստ էության, սա արցախահայության վրա հոգեբանական և ֆիզիկական ճնշման նոր փուլի մասին է հուշում, ինչի մասին դեռ հուլիսի 20-ին ակնարկել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:

«Ադրբեջանը հարց է բարձրացնում, որ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պետք է ենթարկվի Կարմիր խաչի Բաքվի գրասենյակին: Ֆորմալ առումով նրանք կարող են հիվանդներ տեղափոխել Երևան կամ մեկ այլ տեղ, դա իրենց գործն է, բայց ֆորմալ առումով Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պետք է ենթարկվի Բաքվի գրասենյակին: Ժամանակին, երբ ես այս հարցը բարձրացնում էի, ինձ պատասխանում էին, որ իրենք Բաքվից չեն կարող գնալ Ղարաբաղ, դրա համար փոխգործակցությունը և կապերն ապահովվում են Երևանի գրասենյակից: Ես կարծում եմ, որ կարող ենք միջանկյալ փուլ դուրս գալ, և Ստեփանակերտի Կարմիր խաչը ենթարկվի և՛ Բաքվի, և՛ Երևանի գրասենյակներին: Կրկնում եմ՝ դեռ այսպես կարող է լինել, այսինքն, միջանկյալ նման փուլ կարող է լինել՝ պահպանելու Կարմիր խաչի «դեմքը»»,- մանրամասնել էր Մամեդյարովը:

Հիմնական աղբիւրը՝

https://168.am/2023/07/29/1907134.html?fbclid=IwAR2OrsjJYDLEC5lem_jsTghtP1LXI9gpIVBY0YZYKBFWWI3su-H4hDkirpw