Բա ու՞ր են մեդիատեռորի մէջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասէրները, յանուն պաշտօնի Ադրբեջանի խախտումները թաքցնողները. բան չկայ՞ ասելու այս իրավիճակներում, գրում է Արման Թաթոյեանը։

Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրում է․ «Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթէ իւրաքանչիւր բնակիչ այն նոյն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակայ անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգուած 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրեանը: Այս դէպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխուող մարդու:

Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրաւազօրութիւն ճանաչման «բարիքները»: Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապէս փաստերով:

Ինչպէ՞ս են մեզանից իւրաքանչիւրը, մեր ընտանիքները պաշտպանուելու այս փորձանքներից ու այս յանցանքներից:

Բա ու՞ր են մեդիատեռորի մէջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասէրները, յանուն պաշտօնի Ադրբեջանի խախտումները թաքցնողները. բան չկայ՞ ասելու այս իրավիճակներում»:

Հիմնական աղբիւրը՝ 168.am