![](https://armactu.fr/wp-content/uploads/2023/08/cfe2a177cf5df99de879361d7e8d6a79_1692269523-1024x601-1.png)
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը գրում է․ «Ադրբեջանական կեղծ խաղաղասիրութեան հերթական ապացոյցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսութեամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտէզով ներկայացուում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:
Այս պետութեան իշխանութիւնը չունի խաղաղութեան որևէ մտադրութիւն ու ֆաշիստական նոր արհաւիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղութիւն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:
Սա սոսկ քարտէզի հարց չէ, այլ յատկապէս 2022թ. սկսած Հայաստանի դէմ ուղղուած պետական համակարգուած քաղաքականութեան մաս`քարոզչական բաղադրիչներով թէ՛´ ներքին, թէ՛ արտաքին լսարանի համար:
Պէտք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդիւնաւէտ պայքարել դրանց դէմ»:
Հիմնական աղբիւրը՝ yerkir.am