Որպէս ազգ այսօր մենք ապրում ենք մեր պատմութեան ամենադժուար և ողբերգական էջերից մեկն: Վտանգուած է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Բայց նոյնիսկ ամենադժուար փորձութիւնների ժամանակ մենք կարող ենք օգտուել իրավիճակից՝ աւելի ուժեղ և իմաստուն դառնալ: Եւ մենք կարող ենք դա անել, եթէ ճիշտ հարցեր տանք և համապատասխանաբար գործենք:
Այժմ ժամանակն է դադարեցնել պաշտպանութեան մեր յոյսը ուրիշների վրայ դնել, կամ աւելի վատ՝ յուսալ, որ այլ երկրներ կամ այլ ուժեր կգան և կփրկեն մեզ։ Մենք պէտք է յոյսը դնենք առաջին հերթին սեփական ուժերի և սեփական ռեսուրսների վրայ։
Ժամանակն է, որ մենք՝ սփիւռքահայերս, Եւրոպայում և այլուր, սկսենք ինքնակազմակերպուել, որպէսզի ձեռք բերենք մեզ անհրաժեշտ միջոցները պաշտպանելու մեր շահերը, հայերի շահերը, Հայաստանի շահերը։ Ինքներս՝ որպէս սփիւռք, ուժեղ լինելով է, որ կարող ենք ամուր հենասիւն լինել, որի վրայ Հայաստանը կարող է հենուել իր մարտահրաւէրները յաղթահարելու համար։ Աշխարհը պատրաստ է աչք փակել մեր դէմ կատարուած անսարսափելի յանցագործութիւնների վրայ, բայց մենք թոյլ չենք տա, որ դա տեղի ունենայ։
Սա է պատճառը, որ եւրոպական երկրների հայ համայնքները, ներկայումս 15 երկիր ներկայացնող կազմակերպութիւններ հաւաքուել են «Europeans for Artsakh» («Եւրոպացիները յանուն Արցախի») հարթակի շրջանակներում և ցանկանում են համախմբուել և կայուն մնալ։ Միաւորելով ուժերը, ռեսուրսներ հաւաքելվ, ռազմավարութիւն մշակելով՝ մեր շահերը պաշտպանելու միջոցները և նպաստել Հայաստանի անվտանգութեան և զարգացման ամրապնդմանը այս վճռորոշ պահին։
Հետևապէս, անհրաժեշտ ջանք թափել՝ պաշտպանելու Արցախի հայերի իրաւունքները և ապահովելու բռնագաղթուած արցախցիների հիւրընկալումը Հայաստանում, լաւագոյնն պայմաններում ապահովելով հայրենակիցների համար։ Հարկաւոր է աշխատել բոլոր մակարդակներում՝ տեղական և եւրոպական, որպէսզի պատժամիջոցներ սահմանուեն Ալիևի ռեժիմի և նրան աջակցող յանցագործների դէմ, որոնք պատասխանատու են Արցախում մարդկային ողբերգութեան համար:
Այդ գործողութիւնները պէտք է լինեն կոնկրետ, նպատակային, համակարգուած և ռազմավարական։ «Եւրոպացիները յանուն Արցախի»-ն կոչ է անում բոլոր համայնքային կազմակերպութիւններին, բոլոր ՀԿ-ներին և յուրաքանչյուրին մասնակցել այս ազգանպաստ և համամարդկային այս ջանքերին, իւրաքանչիւրը իր հնարաւորութիւնի չափով և միմեանց հետ համակարգուած:
Հիմնական աղբիւր՝ yerkir.am