Ադրբեջանի հետ «համապարփակ խաղաղութեան պայմանագիրը» խաբկանք է, դաւ և ծուղակ։ Պէտք է խուսափել այդ հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց։ Փոխարէնը՝ ՀԱՐԿ Է ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ։

Սկսուել է ՀՀ-Ադրբեջան «խաղաղութեան համապարփակ պայմանագրի» ուժգին քարոզը, որը Նիկոլը պատրաստուում է ստորագրել մինչև տարուայ վերջ։ Հայրենասէրի դիմակով հանդէս եկող մանկլաւիկները մարդկանց փորձում են ներշնչել-համոզել, թէ իբր այդ պայմանագիրն այլընտրանք չունի, այն «այսպէս թէ այնպէս» (ասել է թէ՝ ուժի պարտադրանքով) ստորագրուելու է, որից յետոյ իբր բոլոր հարցերը լուծուելու են, օտար ուժերը երաշխաւորելու են կնքուած (հիմնականում ոչ-հայանպաստ) կէտերի պահպանումը։ Անգլերէն այս ամենը կոչում են bullshit, այսինքն՝ մեղմ ասած, սուտ ու կեղծիք։ Այդ մասին Facebook-ում գրում է քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանը։

Իրականում այդ «խաղաղութեան համապարփակ պայմանագրով» ընդամէնը փորձ է արուելու ամրագրել և օրինականացնել Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքբերումները, ներառեալ Արցախի հայաթափումը, Հայաստանի Հանրապետութեան տարածքների զաւթումը և հայ ժողովրդի հետագայ ստրկացուելը։ Դարձեալ խօսակցութիւնն չկայ պետական մակարդակով ինքնապաշտպանութիւն և համաժողովրդական դիմադրութիւն կազմակերպելու մասին։ Ուշադրութիւնն ամբողջութեամբ շեղում են արտաքին դերակատարների գործօնի՝ նրանց հետ «ճիշտ բանակցութիւններ» տանելու վրայ՝ առանց հաշուի առնելու, որ Հայաստանի հետ բանակցութիւններ կվարեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն, որ երկիրը պատրաստ է ինքնապաշտպանութեան։ Միւս դէպքերում ամեն ինչ որոշուելու է «բանակցութիւններին» ՀՀ ձևական, մասնակցութեամբ ու ստորացուցիչ ստորագրութեամբ։

Իսկ Ադրբեջանը խախտելու է այդ այսպէս կոչուած «համապարփակ խաղաղութեան պայմանագիրն» այն ստորագրելու յաջորդ իսկ օրուանից սկսած, ինչպես խախտեց ու խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքուած ՀՀ-Ադրբեջան-ՌԴ պայմանագրի բոլոր կէտերն անխտիր՝ առանց իր համար որևէ լուրջ բացասական հետևանքների։

Այնպէս որ՝ Ադրբեջանի հետ «համապարփակ խաղաղութեան պայմանագիրը» խաբկանք է, դաւ և ծուղակ։ Պէտք է խուսափել այդ հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց։ Փոխարէնը՝ ՀԱՐԿ Է ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ, որպէսզի հետագայում կնքուելիք որևէ պայմանագրում Հայաստանի անվտանգութիւնն ունենայ փոքրիշատէ իրական ՆԵՐՔԻՆ երաշխիքներ։

Հիմնական աղբիւրը՝ golosarmenii.am