«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը Միջազգային օլիմպիական կոմիտէին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպէս պետութիւն ներկայացուած լինել գալիք Օլիմպիական խաղերում և թոյլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդէս գալ միայն չէզոք դրօշի ներքոյ։

«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը նամակ է յղել Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցութիւնից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցութեան դէմ։

Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է Շարժման տարածած հաղորդագրութիւնից, նամակն ուղարկուել է նաև Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտէին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտէին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։

Ելնելով ԼՂ ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտման փաստից` «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպէս պետութիւն ներկայացուած լինել գալիք Օլիմպիական խաղերում և թոյլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդէս գալ միայն չէզոք դրօշի ներքոյ։ Այս կոչը հնչել է ԼՂ-ում 2023 թուականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։

Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտէն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը և նրա դիւանագիտական ջանքերին՝ նշելով.

«Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղէտի հանդէպ»։

«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտէի յստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլ չձեռնարկելը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակութիւնը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետութիւնների համար։

«Եւրոպացիները յանուն Արցախի» համաեւրոպական շարժում է, որը համախմբում է Եվրոպայի 15 երկրների հայկական համայնքների ներկայացուցչական մարմիններին։ 2023թ․ յուլիսին «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը նախաձեռնել էր կոչ` ուղղուած Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի և Եւրոպական խորհրդարանի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետութիւնների ղեկավարներին՝ ի աջակցութիւն ԼՂ հայ բնակչութեան։ Այդ կոչը ստորագրել էին եւրոպական աւելի քան 500  կազմակերպութիւններ։

Այս շարժման առաքելութիւնն է մոբիլիզացնել քաղաքացիներին և ձեռնարկել անհրաժեշտ գործողութիւններ՝ ապահովելու ԼՂ-ի հայութեան հիմնարար իրաւունքների իրացումը և երաշխաւորումը։ «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումն այս առումով բարձրացնում է իրազեկումը Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում։

Հիմնական աղբիւրը՝ armenpress.am