ԱՄՆ-ը խանդավառօրէն պաշտպանում է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Յարութ Սասունեանը։
«Երկար ժամանակ է ղեկավարութիւնն ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանն է ուզում, Ռուսաստանն է պարտադրում։ Հիմա տեսանք, որ այդպէս չէ։ ԱՄՆ-ն աւելի խանդավառօրէն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքը»։ Որովհետև ԱՄՆ-ն ուզում է, որ Թուրքիան, Ադրբեջանը և թրքական այլ հանրապետութիւններ իրար հետ կապի ու առևտուրի մէջ լինեն, որպէսզի շրջանցեն անգամ Ռուսաստանը։ ԱՄՆ-ն ուզում է թուլացնել Ռուսաստանի դերը աշխարհում ու դա է պատճառը, որ ուզում է Հայաստանից հեռացնել ռուսներին»,- ասել է Սասունեանը։
Alpha News-ի զրուցակիցը նկատել է, որ Հայաստանից ոչ մի շահ չունեն, նպատակն է մեր երկիրը պոկել Ռուսաստանից։
«Որքան էլ Էրդողանը Պուտինին մօտենայ, ԱՄՆ-ն աւելի ջիղ է թափելու, որ պահի այն, ինչ ունի։ Թուրքիան ու Ադրբեջանը շատ կարևոր երկրներ են Ամերիկայի ու Եվրոպայի համար։ Հայաստանն այդքան կարևոր երկիր չէ։ Հայաստանից ոչ մի շահ չունեն, միայն ուզում են, որ ռուսները հեռանան»,- եզրափակել է Յարութ Սասունեանը։
Հիմնական աղբիւրը՝ alphanews.am