«Այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ ադրբեջանացում։ Բայց, ցաւօք, դա տեղի է ունենում երգ ու պարի տակ»,- լրագրողների հետ զրոյցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Միրզոյեան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը և ընդհանրապէս նմանատիպ հանդիպումների նպատակն է քաղաքակիրթ տեսք ապահովել Հայաստանի ադրբեջանացմանը։
«Նման հանդիպումները քաղաքակիրթ տեսք են ապահովում Հայաստանի ադրբեջանացմանը, Հայաստանի կապիտուլյացիային։
Հիմա Հայաստանի կապիտուլյացիան է, անունը դրել են խաղաղութիւն։ Սա խաղաղութիւն չէ, Հայաստանի ադրեջանացումն է, ազգային պետականութեան կործանում է»,- ասաց քաղաքական գործիչը։
Հիմնական աղբիւրը՝ panorama.am