Ադրբեջանն օկուպացուած Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը «պատմամշակութային յուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: Այս մասին յայտնել է Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նա նաև յաւելել է, որ ձերբակալուածների բոլոր իրաւունքները «պաշտպանուած» են, նրանցից իւրաքանչիւրն ունի մի քանի փաստաբան։
«Նրանցից իւրաքանչիւրն իրաւունք ունի ծանօթանալու գործի նիւթերին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործեր է յարուցել օկուպացուած Արցախի Հանրապետութեան նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թուականի սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգուածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանաւորուել են, տարուել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրուել «ահաբեկչութեան, ահաբեկչութեան ֆինանսավորման, օրէնքով չնախատեսուած զինուած կազմաւորումներ ու խմբաւորումներ ստեղծելու, ահաբեկչութեան նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։
Այժմ Բաքուում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակոյ Սահակեանը և Արայիկ Յարութիւնեանը, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դաւիթ Մանուկեանը:
Հիմնական աղբիւրը՝ aysor.am