Որպէս համաեւրոպական ժողովրդական կազմակերպութիւն, որը ներկայացնում է Եւրոպայում հայկական սփիւռքի զգալի մասը, ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակն իր խորը հիասթափութիւնն ու վրդովմունքն է յայտնում նախագահ Շառլ Միշելի 2023 թուականի յուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինեանի հետ եռակողմ հանդիպման արդիւնքների վերաբերեալ մամլո յայտարարութիւնների առնչութեամբ։ Նախագահ Միշելի մօտեցումը, որը Աղդամից Լեռնային Ղարաբաղ/Արցախ «մարդասիրական պաշարներ» […]