Լաչինի միջանցքի արգելափակման մասին Տոյվօ Կլաարի տուած հարցազրոյցը հարցեր են բարձրացնում՝ Եւրոմիութեան կողմից պահանջուող չէզոք միջնորդի կարգավիճակի հետ համատեղելիութեան վերաբերեալ։

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը մեկնաբանութիւն է տարածել  Հարաւային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Կլաարի ի կողմից արուած յայտարարութիւն կապակցութեամբ.

«Հարաւային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյվօ  Կլաարի կողմից 2023 թուականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արուած գրառումը:

Այդուհանդերձ, աւելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապուած իրավիճակի վերաբերեալ նրա արտայայտութիւնները լուրջ հարցեր են առաջացնում չէզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանութեան առումով, որին յաւակնում է Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչը:

Խօսելով Լաչինի միջանցքի վերաբերեալ Ադրբեջանի մօտեցումների ենթադրեալ լեգիտիմութեան մասին՝ Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչը յատուկ ներկայացուցիչն ակնյայտօրէն անտեսում է տեղի ունեցող իրադարձութիւնների ընդհանուր ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթէ երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութիւն ստանձնած պարտաւորութիւնները, այլեւ կոպտօրէն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան անհրաժեշտութեան պատրուակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինուած ուժերը դիմել են ահաբեկչական գործողութեան՝ կեանքից զրկելով Արցախի Հանրապետութեան Ոստիկանութեան երեք սպայի և ծանր վիրաւորելով ևս մեկին։

Հարկ է ընդգծել, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերեալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թւում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թէզը, հանգամանալից ուսումնասիրութիւնից յետոյ մերժուել են ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից, որը պարտաւորեցրել է Ադրբեջանին ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղութիւններով։ Կրկին յիշեցնում ենք, որ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումներն իրաւաբանօրէն պարտադիր ուժ ունեն, որի մասին յայտարարել են նաև Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան ներկայացուցիչները։

Ադրբեջանի անօրինական հակակղերականութիւնը սատարող նման արտայայտութիւններն Ադրբեջանի կողմից ընկալուում են որպէս Արցախի էթնիկ զտման յանցաւոր քաղաքականութեան թողտուութիւն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կեանքի, ինքնորոշման, ազատութեան և խաղաղ զարգացման անքակտելի իրաւունքների ժխտումը։ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դէպքում ոչինչ չի խանգարի Բաքուին ուժի միջոցով վերահսկողութիւն սահմանել Արցախի ողջ տարածքի վրայ և աւարտին հասցնել Արցախը հայաթափելու իր յանցաւոր ծրագրերը։

Եթէ Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչն իսկապէս մտահոգուած է տարածաշրջանում լարուածութիւնը սրող գործողութիւններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրութիւն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ յայտարարութիւններին, ինչպէս նաև Արցախի օկուպացուած տարածքներում նոր զօրամասերի և այլ ռազմական ենթակառուցուածքների տեղակայմանը»։

Հիմնական աղբիւրը՝ panorama.am