Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի Հանրապետութեան բուժհաստատութիւններ տեղափոխուող հիւանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցուել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակէտից տեղափոխուել անյայտ վայր:
Ըստ էութեան, սա արցախահայութեան վրայ հոգեբանական և ֆիզիկական ճնշման նոր փուլի մասին է հուշում, ինչի մասին դեռ յուլիսի 20-ին ակնարկել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատուամիջոցներից մեկին տուած հարցազրոյցում:
«Ադրբեջանը հարց է բարձրացնում, որ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պէտք է ենթարկուի Կարմիր խաչի Բաքուի գրասենեակին: Ֆորմալ առումով նրանք կարող են հիւանդներ տեղափոխել Երևան կամ մէկ այլ տեղ, դա իրենց գործն է, բայց ֆորմալ առումով Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պէտք է ենթարկուի Բաքուի գրասենեակին: Ժամանակին, երբ ես այս հարցը բարձրացնում էի, ինձ պատասխանում էին, որ իրենք Բաքուից չեն կարող գնալ Ղարաբաղ, դրա համար փոխգործակցութիւնը և կապերն ապահովուում են Երևանի գրասենեակից: Ես կարծում եմ, որ կարող ենք միջանկեալ փուլ դուրս գալ, և Ստեփանակերտի Կարմիր խաչը ենթարկուի և՛ Բաքուի, և՛ Երևանի գրասենեակներին: Կրկնում եմ՝ դեռ այսպէս կարող է լինել, այսինքն, միջանկեալ նման փուլ կարող է լինել՝ պահպանելու Կարմիր խաչի «դէմքը»»,- մանրամասնել էր Մամեդյարովը:
Հիմնական աղբիւրը՝ 168.am