ՔՊ ղեկավարի և վերնախաւի պահուածք վտանգաւոր է. քաղաքացուն ցոյց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետութիւնը նրան չի պաշտպանելու:

ՔՊ ղեկավարի և վերնախաւի որոշ ներկայացուցիչների խօսքերը, թէ հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնայ, ոչինչ չանելու արդարացումներ են, Ֆեյսբուքի էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը․

«Սա վտանգաւոր պահուածք է. քաղաքացուն ցոյց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետութիւնը նրան չի պաշտպանելու:

Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ  մեր զեկոյցը, ՔՊ վերնախաւից որոշ անձինք այն անուանեցին «հնարած տեսարաններ»:

Նման գործելաոճն առաւել է արձակում ադրբեջանական իշխանութեան ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:

Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանութիւնն արգելափակում է դատաիրաւական ճանապարհները, միջազգային կառոյցների աշխատանքը, պետութիւնը յատկապէս պարտաւոր է ակտիվ գործել, այդ թուում`  հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայութիւնը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, յատկապէս նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար»:

Հիմնական աղբիւրը՝ news.am