Հերթական խամաճիկային դատավարության ժամանակ ադրբեջանական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ […]
Category: Մարդու իրաւունքներ
Ադրբեջանական իշխանութիւնների համար հայ ռազմագերիները պարզապէս խաղաքար են
Հայ ռազմագերիների և պատանդների ճակատագիրը մնում է չլուծուած։ Չկայ լուծման յստակ ճանապարհ։ Չկայ, քանի որ իրենք յայտնուել են աւելի լայն աշխարհաքաղաքական հակամարտութեան կենտրոնում և գտնուում են մի պետութեան ձեռքում, որը ձգտում է ոչ թէ արդարութեան, այլ իր քաղաքական շահի բաւարարմանը:Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը վառ խորհրդանիշ է այն բանի, թէ հակամարտութեան մէջ քաղաքական մանիպուլյացիան որչափ […]
Նման գործելաոճն առաւել է արձակում ադրբեջանական իշխանութեան ձեռքերը․ Թաթոյեան
ՔՊ ղեկավարի և վերնախաւի որոշ ներկայացուցիչների խօսքերը, թէ հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնայ, ոչինչ չանելու արդարացումներ են, Ֆեյսբուքի էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը․ «Սա վտանգաւոր պահուածք է. քաղաքացուն ցոյց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետութիւնը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկոյցը, ՔՊ վերնախաւից […]
Արցախի ժողովրդի իրաւունքներն կարևորելը՝ ի հեճուկս խոշտանգումներին և սպառնալիքներին
Ռուբէն Վարդանեանին որդին՝ Դաւիթ Վարդանեանը, պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացուում է հարցազրոյցը՝ որոշ կրճատումներով: -Մինչև այսպէս կոչուած դատավարութեան սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբէն Վարդանեանը համարձակ քայլի գնաց և յայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարութիւնն ամբողջութեամբ կեղծուած է՝ կեղծ փաստաթղթերով, իրականութեան հետ որևէ աղերս չունեցած արձանագրութիւններ ստորագրելու պարտադրանքով: […]
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների հետ բեմադրուած հարցազրոյցների հեռարձակումը նրանց իրաւունքների ուղղակի խախտում է
Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի յայտարարութիւնը․ «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն լրջօրէն անհանգստացած է վերջին հաղորդագրութիւններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրաւունքների կոպտագոյն խախտումները, մասնաւորապէս հանրային հետաքրքրասիրութիւնից զերծ մնալու իրաւունքի հիմնարար սկզբունքի առնչութեամբ, որն ամրագրուած է ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի երրորդ կոնուենցիայում: Այս գործողութիւնները ոչ միայն դատապարտելի են բարոյական […]
Արցախում մնացել է երկու տասնեակ հայ՝ ըստ ԿԽՄԿ գլխաւոր տնօրէնի
«Սեպտեմբերին Ղարաբաղից դէպի Հայաստան մարդկանց զանգուածային տեղաշարժից յետոյ Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում: Մեր աշխատակիցները եղել են քաղաքներում, շրջել գիւղերում»,-RTVI-ին տուած հարցազրոյցում յայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գլխաւոր տնօրէն Ռոբէրտ Մարդինին։ Նա նշել է, որ կոմիտէի աշխատակիցները շրջում էին և բարձրախօսներով փնտրում այնտեղ մնացած մարդկանց, […]
Աւետիք Իշխանեանի նկատմամբ քրէական հետապնդում է յարուցուել. Ռուբէն Մելիքեան
Իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը գրում է. «Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանի նկատմամբ քրէական հետապնդում է հարցուցել ներքևում նշուած գրառման համար։ Ամօթ։ Հազար ամօթ։ Յ.Գ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախաւորել է Հայաստանի թիւ մէկ իրաւապաշտպանին։ Դէպի բռնապետութիւն գահավիժող երկրում դա պարզապէս անխուսափելի է»,- գրել է Մելիքեանը։ «ՎԵՐՋԱՊԷՍ»,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։ «Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ […]
Բաց նամակ Հայաստանում հաւատարմագրած դեսպաններին. Աւետիք Իշխանեան
ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանում հաւատարմագրած՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ԵԽ գրասենեակի ղեկավար Մարտինա Շմիդտին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի Միացեալ Թագաւորութեան դեսպան Ջոն Գալագերին Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիին Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին Շուեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև […]
Ադրբեջանն առևանգել է Կարմիր Խաչի միջոցով ՀՀ տեղափոխուող հիւանդներից 68-ամյա Արցախի մի քաղաքացու և անցակէտից տեղափոխուել այլ վայր
Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը գրում է. «Երբ Ադրբեջանին իբրև թէ կոչ է արուում յարգել գոնէ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի առաքելութեանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետութեան բուժհաստատութիւններ տեղափոխուող հիւանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցուել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակէտից տեղափոխուել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնուում է մեր քաղաքացու մօտ, […]
Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը
Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հայվանութիւն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, թուիթէրում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։ Վարդանեանի խօսքով՝ միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․ «ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանութեան ընդունումը Ալիեւի ռեժիմի համար կարող է պատրուակ ծառայել արցախցիների դէմ լրացուցիչ յանցաւոր գործողութիւնների համար։ Եւս մէկ լուրջ խնդիր է առաջանում, երբ […]

