Բաքուն արդեն հայ ղեկավարներին նշանակելու և պաշտօնանկ անելու իրաւունքի՞ն է յաւակնում։ Սա՞ է նրա խաղաղութեան ծրագիրը: Էլ ովքե՞ր են Բայրամովի ցուցակում։ Մի՞թէ սա ապարտեիդ և էթնիկ զտում չէ՝ քայլ առ քայլ: Հայերը կրկին կձերբակալուե՞ն, կխոշտանգուե՞ն և կախաղա՞ն կտարուեն, ինչպէս Օսմանեան կայսրութիւնում 1915թ։

«Բոլորի շահերից է բխում, որ Ռուբէն Վարդանեանը հնարաւորինս սեղմ ժամկէտներում հեռանայ տարածաշրջանից»։ Այս մասին Լավրովի հետ հանդիպմանը յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։ Փաստորեն, Ադրբեջանը պահանջում է, որպէսզի Արցախի Հանրապետութեան պետնախարար, միլիարդատէր, ականաւոր գործարար և բարերար Ռուբէն Վարդանեանը հեռանայ Լեռնային Ղարաբաղից, տեղեկենում ենք Telegram-ից։

Բայրամովը յաւելել է, որ մինչ Ռուբէն Վարդանեանի յայտնուելը եղել են լաւ շփումներ, դրական զարգացումներ, նշուած է Facebook-ում։

Բաքուն արդեն հայ ղեկավարներին նշանակելու և պաշտօնանկ անելու իրաւունքի՞ն է յաւակնում։ Սա՞ է նրա խաղաղութեան ծրագիրը: Էլ ովքե՞ր են Բայրամովի ցուցակում։ Մի՞թէ սա ապարտեիդ և էթնիկ զտում չէ՝ քայլ առ քայլ: Հայերը կրկին կձերբակալուե՞ն, կխոշտանգուե՞ն և կախաղա՞ն կտարուեն, ինչպէս Օսմանեան կայսրութիւնում 1915թ։

Միանշանակ է, որ Բաքուի այս պահանջից յետոյ Ռուբէն Վարդանեանի հեղինակութիւնը որպէս Արցախի պետնախարար կտրուկ բարձրացաւ, իսկ բնակչութեան վստահութիւնը նրա նկատմամբ՝ աւելացաւ։ Այս պահին Արցախի Ռուբէն Վարդանեանը զօրեղ մարդն է։

Հիմնական աղբյուրը՝ t.me