Ադրբեջանն երեկ արդեն յայտարարեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացուած որոշում, թէ գիւղերը «Ադրբեջանինն են»։ Ըստ Արման Թաթոյան՝ սա միասնական շղթայ է, իսկ ադրբեջանական քաղաքականութիւնն էլ նոյնն է՝ թէ´ Արցախի, թէ´ Հայաստանի նկատմամբ:

Մայիսի 22-ի ՀՀ վարչապետի մամլոյ ասուլիսում ասուեց այն, ինչ անցեալ տարի այս նոյն ժամանակ նոյն ձևակերպումներով սկսեց խօսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նոյնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկէ, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տաւուշի 7 գիւղեր ու Տիգրանաշենը «վերադարձուելու» են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»: Այս մասին ասւում է ՀՀ նախկին ՄԻՊ, Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյեանի գրառման մէջ:

«Այսինքն` Ադրբեջանն անգամ խօսում էր սահմանների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ ասուլիսին արդեն յայտարարեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացուած որոշում, թէ գիւղերը «Ադրբեջանինն են»:

Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից իւրաքանչիւրի համար. լինելու են իրաւունքների զանգուածային խախտումներ, էլ աւելի է խաթարուելու է մեր ֆիզիկական անվտանգութիւնն ու հոգեկան անդորրը, կապն արտաքին աշխարհի հետ, Տաւուշի, Վայոց ձորի և Սիւնիքի ճանապարհների անվտանգութիւնն ու համայնքների միջև կապը, առաջ են գալու նոր ներքին տեղահանուածներ և այլն:

Տաւուշի նշուող գիւղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են (սա հաստատող փաստերը հիմնաւոր են):

«Անկլաւային» մեխանիկական տրամաբանութիւնը պատմութեան կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթոյլատրելի, դատապարտելի կերպով 2020թ. 44-օրյա պատերազմից յետոյ սկսեցին առաջ տանել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ` անպատասխանատու, անօրինական յայտարարութիւններով:

Եթէ չէք պատկերացնում, թէ ինչ է կատարուելու Հայաստանի հետ, նայէք ինչ է տեղի ունենում Արցախի հետ` ողբերգական հետևանքներով: Սա միասնական շղթայ է, ադրբեջանական քաղաքականութիւնն էլ նոյնն է՝ թէ´ Արցախի, թէ´ Հայաստանի նկատմամբ»:

Հիմնական աղբիւրը՝ news.am