Ըստ Փաշինեանի, եթէ Քիշնեւում յունիսի 1-ին կնքուի խաղաղութեան պայմանագիրը կնքուի, ինքը դրանից շատ ուրախ կլինի: «Դա ոչ թէ վատ, այլ լաւ նորութիւն է»,- ասել էր նա ԱԺ-ում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հարցին։

«Քիշնեւում յունիսի 1-ին մենք հոյս ունենք վերջապէս կնքել խաղաղութեան պայմանագիրը»,-«Ռոյթէրզ» գործակալութեան փոխանցմամբ, այս մասին յայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։

Նա ընդգծել է, պահը պատմական է, այն բաց թողնել չի կարելի։

Սպասւում է, որ յաջորդ հինգշաբթի Մոլդովայում կայանալիք Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կմասնակցեն 47 պետութիւնների, կառավարութիւնների և ԵՄ կառոյցների ղեկավարներ:

Ըստ աղբիւրի, նախատեսուած Նիկոլ Փաշինեանի և Իլհամ Ալիևի բարձր մակարդակի բանակցութիւններ Ֆրանսիայի նախագահ Էմանուէել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Յիշեցնենք, որ մայիսի 3-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանից հետաքրքրուեց՝  հնարաւո՞ր է Վաշինգտոնում քննարկուած փաստաթղթի հիման վրայ յունիսի 1-ին Քիշնեւում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղութեան պայմանագիր ստորագրուի՝ Պրահայում անցկացուած հանդիպման ձևաչափով:

Ի պատասխան Նիկոլ Փաշինեանը հայտարարեց. «Եթէ այդպէս լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թէ վատ, այլ լաւ նորութիւն է: Քանի որ հիմա բանակցութիւններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանութիւն ազդելու է դրանց ընթացքի վրայ: Վաշինգտոն մեկնած պաշտօնեաներին ասել եմ՝ ազատ բանակցէք ու մեր՝ հրապարակային արտայայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացէք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:

Հիմնական աղբիւրը՝ panorama.am