Մոսկուայում տեղի ունեցածը բեմադրութիւն էր։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորն Արևմուտքն էր, գլխաւոր դերակատարը՝ Ալիեւը, երկրորդական դերակատարը՝ «նվագակցողը» Նիկոլ Փաշինեանն, գրում է Հայկ Ուսունցը 7or.am-ում։
Պուտինի ներկայութեամբ նրանք ներկայացրին այն, ինչի շուրջ պայմանաւորել էին 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում։ Այն է՝ Արցախը յանձնել Ադրբեջանին, Արցախից ու Հայաստանից հեռացնել ռուսական զօրքերին։ Իսկ թէ ինչ կլինի դրանից յետոյ հայ ժողովրդի հետ, չեն պայմանաւորել։ Աւելի ճիշտ՝ լուռ պայմանաւորել են։
Նիկոլ Փաշինեանը և Իլհամ Ալիեւը հենց այդ պայմանաւորուածութիւնն էին բեմադրում Մոսկուայում։ Ալիեւը ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Նիկոլը համաձայնեց դրան, բայց «հերոսաբար» կռիւ տուեց «Զանգեզուրի միջանցքի» դէմ։ Լեզուակռիւն այնպէս սարքուեց, որ Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ քննարկումը դարձաւ ձևական, քանզի տևեց մի քանի րոպէ։ Մինչդեռ Բրիւսէլում ու Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են ժամեր և նոյնիսկ օրեր շարունակ։ Դա նշանակում է, որ հիմնական ճաշն Արևմուտքում է եփուում։ Թուրքիան այս ամենի գլխաւոր շահառուն է, Ադրբեջանը ստանում է իր բոնուսը Ղարաբաղի տեսքով։
Եթէ մինչև վերջ կեանքի կոչուի Արևմուտքի ծրագիրը, ապա Հայաստանը կդառնայ հակաիրանական ու հակառուսական հարթակ, ինչը նշանակում է, որ կոչնչացուի, բայց դա հակաիրանական ու հակառուսական ուժերին չի հետաքրքրում։
Իսկ ի՞նչ է շահում Նիկոլ Փաշինեանը։ Նա Բոլթոնի ծրագիրն է իրականացնում, որի դիմաց ստանում է անձնական անվտանգութեան երաշխիքներ։ Փաստերի համադրումը և դէպքերի զարգացումը ողջամիտ կասկած է առաջացնում, որ այս ծրագիրը կեանքի կոչելու համար Փաշինեանը նաև կոնկրետ գումար է ստացել, որը թաքցնել արդեն չի յաջողւում։ Հարց է առաջանում, թէ որտեղի՞ց շինարարութեան մէջ այսքան գումար կամ որտեղի՞ց այդքան գումար, որ կոկայինային բիզնեսի մաս է դարձել Հայաստանը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք միայն իշխանափոխութիւնից յետոյ կիմանանք։
Հիմնական աղբիւր՝ 7or.am