Հնում պատերազմ յաղթող կողմը պարտուածի թագաւորին տանում էր որպէս ռազմավար։ Հիմա լրիւ նոյն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպէս ռազմավար, ցոյց տալով, որ ջարդեցինք Հայաստանը։ Ողբերգութիւնն այն է, որ հայ հասարակութիւնը դրանից չի վիրաւորուելու։

«Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա։ Հասարակութիւնները, որոնք չեն վիրաւորւում, սովորաբար շատ ծանր աղէտներ են ստանում։ Վիրաւորուելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։

Ներկայիս հայ հասարակութիւնը, ցաւօք, չի վիրաւորւում»,- գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։

Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զէնքերով են սպանել 5000 հայ, գրաւել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է Էրդողանի երդմնակալութիւնը։ Ու հայ հասարակութիւնը չի վիրաւորւում։

Հնում պատերազմ յաղթող կողմը պարտուածի թագաւորին տանում էր որպէս ռազմավար։ Հիմա լրիւ նոյն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպէս ռազմավար, ցոյց տալով, որ ջարդեցինք Հայաստանը, յաղթեցինք, սպանեցինք, հիմա էլ նրանց «Թագաւորին» ենք բերել՝ ի տես։

Վստահաբար, Անկարայում թէ´ Էրդողանը, թէ´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպէս համատեղ եղբայրութեան գրաւական։

Կարող է ժեստ անեն ու տեղում «ներում շնորհեն» նրան։ Դա էլ է ընդունուած աւանդոյթ։

Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլը դրանից կնեղուի, թէ չէ, ինչ կզգա կամ չի զգա։ Ողբերգութիւնն այն է, որ հայ հասարակութիւնը դրանից չի վիրաւորուելու։ Ու հարիւրաւոր հայեր նրան դիմելու են «մեծարգոյ»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ»։

Յիշեցնենք, որ վարչապետն Անկարայում ներկայ է գտնուել Թուրքիայի նախագահը՝ պաշտօնի ստանձնման արարողութեանը:

Անկարայում կարճ զրոյց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը և Թուրքիայի վերընտրուած նախագահ Ռեջէփ Թայիփ Էրդողանը։

Հիմնական աղբիւրը՝ panorama.am