Ամենաբարձր մակարդակով հրահանգուել է՝ հնարաւորինս խոչընդոտել «ՀայաՔուէի» գործընթացը։ Յիշեցնենք․ որ ստորագրահաւաք է ընթանում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրէականացնելու նպատակով։

«ՀայաՔուէի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստութիւն է առաջացրել իշխանութեան մօտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգուել է՝ հնարաւորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարուեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետ` սպորտային հագուստով անձանց թոյլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնութիւնը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի հետ, թե սա իշխանութեան վերադառնալու հերթական փորձն է։

Յիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրէականացնելու նպատակով ստորագրահաւաք է ընթանում, որպէսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտօնատար անձանց համար պատիժ սահմանուի՝ 10-15 տարի։ Եթէ 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։ Նախաձեռնողները թաքցնում են, թէ այս պահին քանի քաղաքացի է ստորագրել»:

Հիմնական աղբիւր՝ yerkir.am