Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախաւորել է Հայաստանի թիւ մէկ իրաւապաշտպանին։ Դէպի բռնապետութիւն գահավիժող երկրում դա պարզապէս անխուսափելի է, գրել է Մելիքեանը։

Իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը գրում է. «Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանի նկատմամբ քրէական հետապնդում է հարցուցել ներքևում նշուած գրառման համար։ Ամօթ։ Հազար ամօթ։

Յ.Գ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախաւորել է Հայաստանի թիւ մէկ իրաւապաշտպանին։ Դէպի բռնապետութիւն գահավիժող երկրում դա պարզապէս անխուսափելի է»,- գրել է Մելիքեանը։

«ՎԵՐՋԱՊԷՍ»,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։ «Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրուել քր․ օրէնքի «բռնութեան կոչ», 330 հօդուածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքոյ բերուած գրառումը։ Բացարձակապէս չեմ զղջում գրառման համար, նոյնիսկ համարում են այն աւելի քան մեղմ է։ Պէտք է շատ աւելի վճռական, բիրտ խօսել և գործել դաւաճանների դէմ։ Այսօր ամօթ է, եթէ քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարուել ես ու հաշտուել հայրենիքի կորստի հետ։ Ստալինեան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևեան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապէս, անկախ կոչուող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրուեց»։

Հիմնական աղբիւրը՝ yerkir.am