Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի յայտարարութիւնը․ «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն լրջօրէն անհանգստացած է վերջին հաղորդագրութիւններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրաւունքների կոպտագոյն խախտումները, մասնաւորապէս հանրային հետաքրքրասիրութիւնից զերծ մնալու իրաւունքի հիմնարար սկզբունքի առնչութեամբ, որն ամրագրուած է ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի երրորդ կոնուենցիայում: Այս գործողութիւնները ոչ միայն դատապարտելի են բարոյական […]