Մեզ օդի ու ջրի պէս պէտք են հայաստանի հանրապետութեան նոր՝ բանիմաց ու հայրենաշունչ քաղաքական իշխանութիւն ու նոր սպարապետ, գրում է Արմէն Այվազեանը։

«Տավուշի բնակչութեան նորանոր խմբեր դուրս են գալիս բողոքի ցոյցերի: Բացի նախորդ օրերին փակուած ճանապարհների այս պահին քաղաքացիները փակել են նաև Բագրատաշեն-Ակավերդի և Բագրատաշեն-Նոյեմբերեան ճանապարհները:

«Ժողովրդական դիմադրութիւնը պէտք է շարունակուի: Հակառակ դէպքում Հայաստան պետութիւնը կվերանայ քարտէզի վրայից»,- գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։ 

Ի՞նչ Է կատարուում Տավուշում։ Երդուեալ թշնամին՝ ֆաշիստական Ադրբեջանն ու նրա հետ արդեն բացէ ի բաց համագործակցող փաշինեանական խունտան փորձում են համատեղ ջանքերով, առանց մէկ կրակոց արձակելու՝

1) զրկել Հայաստանը պաշտպանունակութեան ու կենսունակութեան վերջին հնարաւորութիւններից,

2) ամբողջովին կազմաքանդել Հայկական բանակի հիւսիս-արևելեան պաշտպանական գօտին, ստանալ ռազմավարական նշանակութիւն ունեցող նոր յենակէտեր՝ շրջակայ հայկական բնակավայրերն ուղիղ թիրախի տակ պահելու և երկրի կենտրոնական շրջաններ դիւրութեամբ ներթափանցելու համար,

3) արագօրէն հայաթափել-արտագաղթեցնել հայկական մի ամբողջ գիւղախումբ,

3) Ադրբեջանի վերահսկողութեան տակ դնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը,

4) Ադրբեջանի անմիջական վերահսկողութեան տակ դնել Հայաստան մտնող գազամուղը,

5) կտրել Նոյեմբերեանի շրջանը Հայաստանի կենտրոնից,

6) յուսալքել Հայկական բանակն ու վերջնականապես ջարդել հայերի դիմադրելու կամքն ու ոգին։

Այս ցեղասպանական ծրագրերը պէտք է կասեցուեն բոլոր հնարաւոր միջոցներով. թշնամին պէտք է մնա ձեռնունայն, իսկ նրա հետ համագործակցողները՝ պատասխանատուութեան ենթարկուեն պետական դաւաճանութեան համար։

Մեզ օդի ու ջրի պէս պէտք են հայաստանի հանրապետութեան նոր՝ բանիմաց ու հայրենաշունչ քաղաքական իշխանութիւն ու նոր սպարապետ»,- գրում է Արմէն Այվազեանը։

Հիմնական աղբիւրը՝ aysor.am