«Հայաստանում կառավարման տոտալ ճգնաժամ է»,-ահազանգում է քաղաքագէտ Սուրէն Սուրենեանցն ու յիշեցնում.
«Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել: Սա արդեն խայտառակութիւն է, մանաւանդ, մեր իրականութեան հետևանքների մասին տեղեկացուում են նաև հիւրախաղերով Երևանում գտնուող օտարերկրացի դերասանները:
Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափութիւն» են. եթէ մի քիչ պատկերաւոր արտայայտուենք, քաղաքի կէսը յոյս չունի, միւս կէսը՝ ջուր:
Խնդրի մասին շատ երկար կարելի է խօսել, մանաւանդ՝ պատկան մարմիններից իւրաքանչիւրն իր «ճիշտն» ունի և միւսի «սխալի ապացոյցը»:
Սակայն երկրում գնալով ամրապնդուում է այն տեսակէտը, որ մեզանում կառավարման տոտալ ճգնաժամ է: Մինչ սա չվերացուի՝ հնարաւոր չէ տարբեր ոլորտներում լոկալ առաջընթաց ապահովել»։
Լուսանկարը՝ համացանցից։ Այն արուած է Երևանում, երբ հերթական անգամ հոսանքն անջատուել է, վարսավիրը որոշել է գործն աւարտին հասցնել արևի լոյսի տակ։
Հիմնական աղբիւրը՝ panorama.am