Posted inԱրցախ

Դադարէ՛ք ասել, որ ամեն ինչ վերջացել է: Այն ավարտուած չէ։ Դա ամենևին էլ ավարտուած չէ: Սա հեռու է ավարտուելուց․․․

Դադարէ՛ք ասել, որ ՎԵՐՋԱՑԱՒ: Սա դեռ չի աւարտուել. Դա ամենևին էլ աւարտուած չէ: Դա նոյնիսկ մօտ չէ աւարտուելուն: Ո՛չ մեզ համար, ո՛չ մեր ժողովրդի համար. ո՛չ մեր ազգի համար։Մեր երեխաներն են անյայտ կորած. Մեր պապերն են մորթուում։ Մեր հայրերն ու եղբայրներն են, ովքեր տանջուում և սպանուում են: Մեր մայրերն են, որ սովամահ են լինում, պատսպարուում, […]

Posted inԱրցախ

Դիմադրող հակահոսանքի ձեւաւորմանարժեքային հիմքերը. Յովսէփ Տէր-Գէորգեան

Ճգնաժամային օրեր կ’ապրի հայութիւնը, արցախահայութեան կը սպառնայ ցեղասպանութեան վտանգ, Հայաստանի ազգադաւ իշխանութիւնները մոլեգնաբար կը կործանեն հայկական պետականութիւնը և ազգային ինքնութեան հիմնասիւները: Իշխող վարչախումբը միտումնաւոր կերպով պարտուողականութիւն, անտարբերութիւն, պառակտուածութիւն եւ անզօրութիւն կը տարածէ հայութեան լայն խաւերուն մէջ: Հայ ժողովուրդը բնաջնջել ուզող թշնամիներուն հետ խաղաղ յարաբերութիւններ հաստատելու անիրատեսական քաղաքականութեան անուան տակ Հայաստանը թրքական վիլայէթի վերածելու առաջին քայլերը […]

Posted inԱրցախ

Իրավիճակից դուրս գալու պատասխանատուութիւնը մեզանից իւրաքանչիւրի վրայ է․ Գուրգէն Ներսիսեան

«Ինչպէ՞ս կարող են միասին ապրել այն մարդիկ, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում փոխադարձաբար սպանել են միմեանց, ամեն ընտանիքում կան պատերազմում զոհուածներ և կան արեան վրէժի ծարաւով հարազատներ»,- յայտարարել է Արցախի պետնախարար Գուրգէն Ներսիսեանը։ Նրա խօսքով, առաջին պատերազմից սկսած և մինչև 44-օրեայ պատերազմը արցախահայութեան մի քանի սերունդ ներգրաւուել է հայրենիքի պաշտպանությանը, բազմաթիւ արցախցիներ վիրաւորել ու հաշմանդամ են […]

Posted inԵկեղեցի

Ադրբեջանի իշխանութիւնն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ այն հռչակելով 5-րդ շարասիւն

«Թաթոյեան» հիմնադրամն ահազանգում է, որ Ադրբեջանի իշխանութիւնն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ այն հռչակելով 5-րդ շարասիւն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դէմ պէտք է պայքարել։ Յատկապէս թիրախաւորուած են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:Այս ամենը լայնածաւալ […]

Posted inՀայաստան

Բաքուում կազմել են այսպէս ասած «Վերադառնալով «Արևմտեան Ադրբեջան» կոորդինատորների ցուցակներ

Բաքուում կազմել են այսպէս ասած «Վերադառնալով «Արևմտեան Ադրբեջան» կոորդինատորների ցուցակներ, որտեղ Հայաստանի քաղաքների և գիւղերի անունները ներկայացուում են ադրբեջանական անուններով։ Այդ մասին գրում է Արման Թաթոյեանը, նշելով, որ․ «մարդասիրական քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ադրբեջանի իշխանութեան ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտեան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում […]

Posted inՀայաստան

Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքը արդեն քարտէզով ներկայացուում է Ադրբեջան․ Թաթոյեան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը գրում է․ «Ադրբեջանական կեղծ խաղաղասիրութեան հերթական ապացոյցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսութեամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտէզով ներկայացուում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս պետութեան իշխանութիւնը չունի խաղաղութեան որևէ մտադրութիւն ու ֆաշիստական նոր արհաւիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղութիւն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն: Սա […]

Posted inՀայաստան

ՀՀ յանցաւոր իշխանութիւններու հակադաշնակցական պայքարը կը շարունակէ թիրախաւորել Հ.Յ.Դ. երիտասարադութիւնը

Աւելի քան 24 ժամ Երեւանի Զուարթնոց օդակայանէն ներս պահելէ ետք, ՀԵԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի երիտասարդական միութեան կեդրոնական վարչութեան անդամ ընկերուհի Արենի Մարկոսեանին, կը յայտնեն որ Հայաստան մուտք գործելու իրաւունքէն կը զրկուի եւ Հայաստանի մէջ անցանկալի անձ կը հռչակուի, առանց որեւէ հիմնաւոր բացատրութիւն տրամադրելու: Այս նենգ գործելաոճը, որ կը կիրարկուի ՀՀ ներկայ իշխանութիւններուն կողմէ, անոր հակահայ […]

Posted inՀայաստան

Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են և դա անթույլատրելի է

Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսուած են։ Թէ՛ միջազգային, թէ՛ ներքին հարթակներում մոռացուած են։ Սա բացարձակ անթոյլատրելի է։ Սա անթոյլատրելի է. «Թաթոյեան» հիմնադրամը նոր զեկոյց է ներկայացրել: Այդ մասին գրում է իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը: Հիմնադրամի նոր զեկոյցը ներկայացնում է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի […]

Posted inԱրցախ

Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրաւազօրութիւն ճանաչման «բարիքները»․ Արման Թաթոյեան

Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրում է․ «Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթէ իւրաքանչիւր բնակիչ այն նոյն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակայ անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգուած 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրեանը: Այս դէպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի […]

Posted inՀայաստան

Հնարաւոր բոլոր ջանքերս կգործադրեմ Արցախի ազատագրման համար․ Աւետիք Իշխանեան

«Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ  այցերը Արցախ աշխարհ և թէ ինչ է նշանակում ինձ համար Արցախը»,- պատմում է Աւետիք Իշխանեան իր յիշողութիւնները։ «Հայրս սովորութիւն ունէր, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբօրս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցոյց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական յուշարձանները։ Տարիներ անց միայն […]