Ամերիկայի Միացեալ Նահանգների մուտքը միջազգային յարաբերութիւնների որոշումների ընդունման գործընթաց, ազդարարուեց 20-րդ դարի առաջին քառորդում, մասնաւորապէս 1917 թ․-ից։ Լաւ պատրաստուած այդ մուտքին, որ կոչուած էր միջազգային քաղաքական գործընթացների հիմքում դնել ամերիկեան արժէքները, մեծացնել Նահանգների քաղաքական կշիռը, ամերիկեան քաղաքական միտքը պատրաստուել էր տասնամեակներ շարունակ։ Միջազգային յարաբերութիւններում ամերիկեան ներգրաւման ձեւի եւ բովանդակութեան բանավէճը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին […]