ՔՊ ղեկավարի և վերնախաւի որոշ ներկայացուցիչների խօսքերը, թէ հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնայ, ոչինչ չանելու արդարացումներ են, Ֆեյսբուքի էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը․ «Սա վտանգաւոր պահուածք է. քաղաքացուն ցոյց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետութիւնը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկոյցը, ՔՊ վերնախաւից […]
Category: Հայաստան
Եւրոպացիները յանուն Արցախի․ պատասխան ՀՀ վարչապետի Ցեղասպանութեան ժխտման յայտարարութիւններուն
Պատասխան 2025 թուականի Յունուար 24-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի Ցեղասպանութեան ժխտման յայտարարութիւններուն. Եւրոպացիները Յանուն Արցախի Հարթակը զարմացած եւ ցնցուած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հայոց ցեղասպանութեան մասին անընդունելի յայտարարութիւններէն: Այս յայտարարութիւնները, որոնք կասկածի կ՛ենթարկեն հաստատուած պատմական անհերքելի ճշմարտութիւններ եւ փաստեր, կ՛անարգեն Ցեղասպանութեան զոհերը եւ վերապրողներու ժառանգները: Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարը կ՛ընդգրկէ պատմաբաններու, քաղաքական գործիչներու, մարդասիրական կազմակերպութիւններու […]
Ռուսաստանը պատրաստ է քարտէզագրական նիւթեր տրամադրել Երևանի և Բաքուի միջև սահմանազատման գործում
ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկն այսօր լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին և պատրաստ է տրամադրել քարտէզագրական նիւթեր՝ ըստ պահանջի։ «Մենք միշտ աջակցել ենք այս գործընթացին»,- ընդգծել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի առաջընթացը։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Մոսկուան […]
«Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի դիրքորոշման փոփոխութեանը չի համապատասխանում իրականութեանը
Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապուած Իրանի դիրքորոշման փոփոխութեան մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականութեանը և Իրանի պաշտօնական դիրքորոշման մէջ այդ հարցում, փոփոխութիւն չի եղել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդեց Թեհրանում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Յունանեսեանը: Նրա փոխանցմամբ` Miran press լրատուականը հաղորդել է Իրանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Իսմայիլ Բաղայի այսօր կայացած մամլոյ ասուլիսի մասին, որի […]
Մեծ Թուրանը Ռուսաստանը ոչնչացնելու, Չինաստանը ծնկի բերելու, Իրանը բաժանելու, Հայաստանը ջնջելու համար է
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանեանի հիւրը փիլիսոփայ, սոցիոլոգ, կրօնագէտ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամաւոր Վարդան Խաչատրեանն է։ Մանրամասները՝ տեսանիւթում Հիմնական աղբիւրը՝ 168.am
Նոյեմբերի 9-ից յետոյ կար 2 ճանապարհ. իշխանութիւնը գնաց արեւմտեան ավանտյուրայի ճանապարհով
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը զրուցել է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ Արա Այվազեանի հետ: Այն ներկայացնում ենք ստորև. «Վ. Հ. — Դուք արտգործնախարար դարձաք 2020թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմութեան ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրոյցը հենց այդ օրերից: Կա՞ր արդեօք որևէ ստրատեգիական հաշուարկի, պլանաւորման […]
Ալէն Սիմոնեանի պնդումը փաստերի սխալ ներկայացում է
ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թէ 2010 թուականին ընդունուած «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Ալէն Սիմոնեանի պնդումը ակնյայտօրէն փաստերի խեղաթիւրում է, քանի որ միջազգային իրաւունքի համատեքստում ընդունուած է, որ ներքին օրենքները չեն կարող սահմանել կամ փոփոխել միջազգային սահմանները։ Այդպէս, պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամաւոր Գեղամ Մանուկեանի […]
Ադրբեջանական հակաքարոզչութիւնը՝ Հայ Դատի համակարգի դէմ, COP 29-ին ընդառաջ
Գաղտնիք չէ, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, որպէս հայկական սփիւռքի էթնիկ լոբբինգի հիմնական գործառնող, մշտապէս ադրբեջանական ու թուրքական ամենատարբեր սադրանքների, սպառնալիքների ու հակաքարոզչութեան թիրախում է։ Այդ ամբողջ արշաւը ուղղորդւում է պետական ու պաշտօնական մակարդակով՝ թշնամական երկրների բարձրագոյն ղեկավարութեան անմիջական ներգրաւուածութեամբ։ Բաւական է յիշել 2020 թ․ Մայիսը, երբ Թուրքիայի նախագահը, COVID 19-ի համավարակին […]
Ինչպէս է պէտք նշել Արցախի օրը
Որպէսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանութեան, կամ կորսուած հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների յստակ ձևակերպում։ Այս մասին իր յօդուածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը: Նա, մասնաւորապէս, նշել է. «Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպուած չէ որպէս […]
Մինչ մենք արհեստականօրէն վատացնում ենք մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, Ադրբեջանը խորացնում է դրանք
«Ոչ մեկին մեղադրելու իրաւունք չունենք, եթէ մի կողմում հեծանուորդն է ու իր խաշլաման, միւս կողմում՝ հեծանիւն ու խաշլաման քննադատողները»․ նշում է hraparak.am-ի զրուցակից, Ալընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։ – Խնդրում եմ անդրադառնալ Պուտինի՝ Բաքվում արած յայտարարութիւններին, մասնաւորապէս՝ Ռուսաստանի պատմական գերգրգռուածութիւնը Հարաւային Կովկասում։ Ի՞նչ ուղերձ էր դա, ո՞ւմ է ուղղուած։ – Մենք պէտք է հասկանանք, […]

