ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկն այսօր լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին և պատրաստ է տրամադրել քարտէզագրական նիւթեր՝ ըստ պահանջի։ «Մենք միշտ աջակցել ենք այս գործընթացին»,- ընդգծել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի առաջընթացը։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Մոսկուան […]
Category: Ռուսաստան
Մինչ մենք արհեստականօրէն վատացնում ենք մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, Ադրբեջանը խորացնում է դրանք
«Ոչ մեկին մեղադրելու իրաւունք չունենք, եթէ մի կողմում հեծանուորդն է ու իր խաշլաման, միւս կողմում՝ հեծանիւն ու խաշլաման քննադատողները»․ նշում է hraparak.am-ի զրուցակից, Ալընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։ – Խնդրում եմ անդրադառնալ Պուտինի՝ Բաքվում արած յայտարարութիւններին, մասնաւորապէս՝ Ռուսաստանի պատմական գերգրգռուածութիւնը Հարաւային Կովկասում։ Ի՞նչ ուղերձ էր դա, ո՞ւմ է ուղղուած։ – Մենք պէտք է հասկանանք, […]
Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան յարաբերութիւնները, ըստ Արմէն Այվազեանի, զգալիօրէն զարգացել են
Սկսուել է ՀՀ-Ադրբեջան «խաղաղութեան համապարփակ պայմանագրի» ուժգին քարոզը, որը Նիկոլը պատրաստուում է ստորագրել մինչև տարուայ վերջ։ Հայրենասէրի դիմակով հանդէս եկող մանկլաւիկները մարդկանց փորձում են ներշնչել-համոզել, թէ իբր այդ պայմանագիրն այլընտրանք չունի, այն «այսպէս թէ այնպէս» (ասել է թէ՝ ուժի պարտադրանքով) ստորագրուելու է, որից յետոյ իբր բոլոր հարցերը լուծուելու են, օտար ուժերը երաշխաւորելու են կնքուած (հիմնականում […]
Արցախի իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին
Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պէտք է սոված մնան, նոր զարթնե՞նք… Արցախցիների բացարձակ մեծամասնութիւնը հաւատացել է ոչ թէ ՀՀ ղեկավարին, ոչ թէ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիւ։ Այսօր մենք ոչ թէ […]
Արեւմուտքն Ադրբեջանի նաւթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու
Արեւմուտքը խաբեց Հայաստանին և Ադրբեջանից նաւթի ու գազի դիմաց վաճառեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին։ Իսկ արեւմտեան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցութիւններն ունեն մէկ խնդիր՝ հրահրել Բաքուի նոր ագրեսիան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկեանը։ Ըստ քաղաքագէտի Արևմուտքը ունի յստակ նպատակ այս բանակցութիւններում հասնել փաստաթղթի […]
Եռակողմ բանակցութեան շրջանակներում Բայրամովի յայտարարութիւնը անհեթեթութիւն է, իսկ Միրզոյեանի բացակայութիւնը՝ կասկածելի
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր ռուս գործընկեր Սերգէյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանը նմանակում է խաղաղ գործընթացին՝ Լեռնային Ղարաբաղում և «Լաչինի միջանցքի» շուրջ ստեղծուած իրավիճակի վերաբերեալ։ Նրա խօսքով, հայկական կողմը շահարկում է նաեւ հասարակական կարծիքը։ Օրինակ, Մոսկուայում եռակողմ բանակցութիւններին մասնակցելուց հրաժարուելուց անմիջապէս առաջ Երևանը, ըստ Բայրամովի, խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ առաջարկների նոր […]
Ադրբեջանը պահանջում, որպէսզի Ռուբէն Վարդանեանը հեռանայ Արցախից
«Բոլորի շահերից է բխում, որ Ռուբէն Վարդանեանը հնարաւորինս սեղմ ժամկէտներում հեռանայ տարածաշրջանից»։ Այս մասին Լավրովի հետ հանդիպմանը յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։ Փաստորեն, Ադրբեջանը պահանջում է, որպէսզի Արցախի Հանրապետութեան պետնախարար, միլիարդատէր, ականաւոր գործարար և բարերար Ռուբէն Վարդանեանը հեռանայ Լեռնային Ղարաբաղից, տեղեկենում ենք Telegram-ից։ Բայրամովը յաւելել է, որ մինչ Ռուբէն Վարդանեանի յայտնուելը եղել են լաւ շփումներ, […]

