Ադրբեջանն օկուպացուած Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը «պատմամշակութային յուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: Այս մասին յայտնել է Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քյամրան Ալիևը: Նա նաև յաւելել է, որ ձերբակալուածների բոլոր իրաւունքները «պաշտպանուած» են, նրանցից իւրաքանչիւրն ունի մի քանի փաստաբան։ «Նրանցից իւրաքանչիւրն իրաւունք ունի ծանօթանալու գործի նիւթերին»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործեր է յարուցել օկուպացուած […]
Category: Արցախ
Խնդիրը՝ Արցախի վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելն է
«Հիմնական խնդիրն՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու գծով, հարցը միջազգային օրակարգի վրայ պահելն է»,- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի ղեկավար Կիրօյ Մանոյեանը: Կիրօյ Մանոյեանի դիտարկմամբ՝ հաշուի առնելով ՀՀ իշխանութեան յայտնի կեցուածքը՝ Արցախից հրաժարուելու եւ Արցախի էջը փակ պահելու մասով, խօսում է այն մասին, որ հարցն […]
Արցախում հայկական ներկայութիւնը վերացնելը Ադրբեջանի աւելի լայն ռազմավարութեան անբաժանելի մասն է
Միջազգային և համեմատական իրաւունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրաւական կենտրոնի հովանաւորութեամբ, հրապարակել է մանրամասն զեկոյց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանաւորուած են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականութեամբ։ Զեկոյցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական յարձակումը և յաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացած միջադէպեր չեն, այլ հայերի դէմ խորապէս արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության […]
Ինչպէս է պէտք նշել Արցախի օրը
Որպէսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանութեան, կամ կորսուած հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների յստակ ձևակերպում։ Այս մասին իր յօդուածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը: Նա, մասնաւորապէս, նշել է. «Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպուած չէ որպէս […]
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների հետ բեմադրուած հարցազրոյցների հեռարձակումը նրանց իրաւունքների ուղղակի խախտում է
Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի յայտարարութիւնը․ «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն լրջօրէն անհանգստացած է վերջին հաղորդագրութիւններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրաւունքների կոպտագոյն խախտումները, մասնաւորապէս հանրային հետաքրքրասիրութիւնից զերծ մնալու իրաւունքի հիմնարար սկզբունքի առնչութեամբ, որն ամրագրուած է ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի երրորդ կոնուենցիայում: Այս գործողութիւնները ոչ միայն դատապարտելի են բարոյական […]
Եւրոպահայութեան քաղաքական զօրաշարժը յանուն Արցախի իրաւունքների
Եւրոպական աշխարհամասը այն վայրերից է, որտեղ հայկական սփիւռքի էթնիկ լոպպինգը որպէս այդպիսին կայացած եւ ուրոյն ձեռագիր ունեցող ցանցային կառոյցն է՝ քաղաքական շատ յստակ առաջնահերթութիւններով եւ գործունէութեան ճշդուած ուղղութիւններով, գրում է Գէորգ Ղուկասեանը, Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն։ Մեր կողմից «Հորիզոնում» հրատարակուած «Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Եւրոպա» յօդուածում նկատել […]
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը՝ Օլիմպիական խաղերին Ադրբեջանի մասնակցութեան դէմ
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը նամակ է յղել Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցութիւնից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցութեան դէմ։ Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է Շարժման տարածած հաղորդագրութիւնից, նամակն ուղարկուել է նաև Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտէին, Ֆրանսիայի օլիմպիական […]
Եվրոպահայերն ընդգծում են իրենց յանձնառութիւնը՝ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համար
Յունուարի 27-28-ը, ի պաշտպանութիւն Արցախի, տեղի ունեցաւ համաեւրոպական երկրորդ խոշոր ձեռնարկը «եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը 2024թ․ յունուարի 27-28-ը անցկացրեց իր տեսակի մէջ երկրորդ համաեւրոպական համախմբումը՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ․ հոկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրիւսելում և եւրոպական 13 քաղաքներում կազմակերպուած բողոքի համաժամանակեայ ցոյցերն էին։ Այս անգամ, աւելի քան 50 եւրոպական քաղաքներում կազմակերպուած տարաբնոյթ ձեռնարկների […]
Արցախում մնացել է երկու տասնեակ հայ՝ ըստ ԿԽՄԿ գլխաւոր տնօրէնի
«Սեպտեմբերին Ղարաբաղից դէպի Հայաստան մարդկանց զանգուածային տեղաշարժից յետոյ Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում: Մեր աշխատակիցները եղել են քաղաքներում, շրջել գիւղերում»,-RTVI-ին տուած հարցազրոյցում յայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գլխաւոր տնօրէն Ռոբէրտ Մարդինին։ Նա նշել է, որ կոմիտէի աշխատակիցները շրջում էին և բարձրախօսներով փնտրում այնտեղ մնացած մարդկանց, […]
Արցախի հայաթափումը եղել է միջազգային դաւադրութիւն. քաղաքագէտ
Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պէս չեն լքի իրենց հայրենիքը, գրում է քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը։ Ի՞նչ է նշանակում ասուածը և ո՞ւմ է ուղղուած: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղուած, կամ այդ խօսքերով հայերին փորձում է նուաստացնել: Վստահ եմ, որ այդ խօսքերը մեզ չեն ուղղուած և շատ կարևոր […]

