Հերթական խամաճիկային դատավարության ժամանակ ադրբեջանական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ […]

