Posted inԱդրբեջան, Արցախ, Հայաստան

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը ենթարկուո՞ւմ է Բաքուի գրասենեակին

Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի Հանրապետութեան բուժհաստատութիւններ տեղափոխուող հիւանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցուել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակէտից տեղափոխուել անյայտ վայր: Ըստ էութեան, սա արցախահայութեան վրայ հոգեբանական և ֆիզիկական ճնշման նոր փուլի մասին է հուշում, ինչի մասին դեռ յուլիսի 20-ին ակնարկել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատուամիջոցներից […]

Posted inՀայաստան

Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելուում է

Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտեան Եւրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բէլգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելուում է: Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունեայ անդամներից Ասլան Ասլանեանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանաւակայան ում, արգելուում է նրա մուտքը Հայաստան: Թուրքերի հետ սիրաբանութեան մէջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտուած, արտաքին թէ ներքին […]

Posted inՀայաստան

Հաւաք ՄԱԿ–ի գրասենեակի եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ յաջակցութիւն Արցախի

Երեւանում ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց այսօր՝ յուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպուել՝ յաջակցութիւն Արցախի:  ՄԱԿ-ի գրասենեակի մօտ հաւաքուել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թուականի 44-օրյա պատերազմից յետոյ տեղափոխուել են Հայաստան։ Նրանք ձեռքերին պահել են շրջափակուած  Արցախում ապրող երեխաների, նրանց առօրեան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրուած է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացէք կեանքի ճանապարհը»։ Երեխաները պահանջում […]

Posted inՀայաստան

Արթնացի՛ր աշխարհ: Կանխէ՛ք Ցեղասպանութիւնն Արցախում: Դադարեցրէ՛ք շրջափակումը

Հայաստանի ժուռնալիստների միութեան և հայաստանեան լրատուամիջոցների նախաձեռնութեամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխէ՛ք  Ցեղասպանութիւնն Արցախում: Դադարեցրէ՛ք շրջափակումը» արշաւը, որով  մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանութիւն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատուամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանեան մեդիա-կազմակերպութիւններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշաւին՝ տարածելով սոյն յայտարարութիւնը, լրատուամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևեալ […]

Posted inՀայաստան

Փաշինեան-Ալիեւ հերթական հանդիպումը տեղի կունենայ նախատեսուածից շուտ

Շաբաթ օրը Բրիւսէլում, Եւրոմիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդութեամբ, տեղի կունենայ Փաշինեան-Ալիեւ հերթական հանդիպումը։ Այն թէև նախատեսուած էր յուլիսի 21-ին, բայց, փաստօրէն, խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն աւելի շուտ կհանդիպեն։ Հիմնական աղբիւրը՝ youtube.com

Posted inԱրցախ

ԵՄ պաշտօնեան պէտք է օգտագործի՞ «Խանքենդի» անունը՝ Ստեփանակերտից առաջ․ կշտամբանք Թոյվօ Քլաարին

Եւրոպական խորհրդարանի անվտանգութեան և պաշտպանութեան հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարաւային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Թոյվօ Քլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը: Խօսքը, մասնաւորապէս, Քլաարի հետևեալ գրառման մասին է.«Ուրախ եմ այսօր առաւօտեան կարդալ, որ դէպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնուել է»։ ԵՄ պաշտօնեան […]

Posted inԱրցախ

Յայտնի է, թէ քանի մարդ է ստորագրել «ՀայաՔուէի» նախաձեռնութեանը

Անցած շաբաթուանից «ՀայաՔուէ» նախաձեռնութեան շրջանակում մեկնարկել է ստորագրահաւաքը: Այսօր նախաձեռնողները հանդէս են գալու հաշուետուութիւն՝ տեղեկացնելով, թէ քանի մարդ է ստորագրել նախաձեռնութեան շրջանակներում։ Երեկ երեկոյեան բոլոր տեղամասերից տուեալներ են հաւաքագրել, հաշուարկել: Մեզ յայտնի դարձաւ, որ հինգ աշխատանքային օրուայ հաշուարկով, Երեւանում եւ որոշ մարզերում մօտ 15 հազար մարդ է ստորագրել: Յիշեցնենք՝ «ՀայաՔուէ» նախաձեռնութիւնը մտադիր է հանդէս գալ օրէնսդրութեան փոփոխութեան […]

Posted inԱրցախ

Հրահանգուել է՝ հնարաւորինս խոչընդոտել «ՀայաՔուէի» գործընթացը

«ՀայաՔուէի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստութիւն է առաջացրել իշխանութեան մօտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգուել է՝ հնարաւորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարուեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետ` սպորտային հագուստով անձանց թոյլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնութիւնը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի հետ, թե սա իշխանութեան վերադառնալու հերթական փորձն է։ Յիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի […]

Posted inԱրցախ

Արցախի իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին

Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պէտք է սոված մնան, նոր զարթնե՞նք… Արցախցիների բացարձակ մեծամասնութիւնը հաւատացել է ոչ թէ ՀՀ ղեկավարին, ոչ թէ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիւ։ Այսօր մենք ոչ թէ […]

Posted inՀայաստան

«Հայաքուէ»-ն պարտադիր իրաւական ուժ ունեցող օրէնսդրական նախաձեռնութիւն է

ՀայաՔուէ քաղաքացիական նախաձեռնութեան օրէնսդրական նախագծի տեքստը․ Հայաստանի Հանրապետութեան Քրէական Օրէնսգրքում Լրացում Կատարելու Մասին Յօդուած 1. 2021 թուականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքը լրացնել հետևեալ բովանդակութեամբ 420.1 և 420.2 յօդուածներով. «Յօդուած 420.1. Արցախը որևէ այլ պետութեան կազմում ճանաչելը Հայաստանի Հանրապետութեան Քրէական Օրէնսգրքում Լրացում Կատարելու Մասին Յօդուած 1. 2021 թուականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքը […]