ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թէ 2010 թուականին ընդունուած «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Ալէն Սիմոնեանի պնդումը ակնյայտօրէն փաստերի խեղաթիւրում է, քանի որ միջազգային իրաւունքի համատեքստում ընդունուած է, որ ներքին օրենքները չեն կարող սահմանել կամ փոփոխել միջազգային սահմանները։ Այդպէս, պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամաւոր Գեղամ Մանուկեանի […]
ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախհայութեան անվտանգ վերադարձը
2024 թ հոկտեմբերի 24-ին Եւրոպական խորհրդարանը ընդունել է կարևոր բանաձև, որը վերաբերում է “Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների և միջազգային իրաւունքի խախտումների ու Հայաստանի հետ յարաբերութիւններին”: Բանաձևին կողմ է քուէարկել 453 պատգամաւոր, 31-ը՝ դէմ, և 89-ը՝ ձեռնպահ, ինչը վկայում է պատգամաւորների մտահոգութեան մասին տարածաշրջանում մարդու իրաւունքների վիճակի վատթարացման կապակցութեամբ: “Արմենպրես“-ի փոխանցմամբ, Բրիւսէլում ընդունուած այս բանաձևով Եւրախորհրդարանի […]
Ադրբեջանական հակաքարոզչութիւնը՝ Հայ Դատի համակարգի դէմ, COP 29-ին ընդառաջ
Գաղտնիք չէ, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, որպէս հայկական սփիւռքի էթնիկ լոբբինգի հիմնական գործառնող, մշտապէս ադրբեջանական ու թուրքական ամենատարբեր սադրանքների, սպառնալիքների ու հակաքարոզչութեան թիրախում է։ Այդ ամբողջ արշաւը ուղղորդւում է պետական ու պաշտօնական մակարդակով՝ թշնամական երկրների բարձրագոյն ղեկավարութեան անմիջական ներգրաւուածութեամբ։ Բաւական է յիշել 2020 թ․ Մայիսը, երբ Թուրքիայի նախագահը, COVID 19-ի համավարակին […]
Կոչ՝ Բաքուում պահուող հայ պատանդների ազատ արձակման համար
Մարդու իրաւունքների պաշտպանութեան համար պայքարող միջազգային պատուիրակութիւնը շրջագայում է Եւրոպայում՝ առաջնորդների և հասարակութեան ուշադրութիւնը սեւեռելու Բաքուում պահուող 23 հայ պատանդների խնդրի վրայ։ Անցեալ շաբաթ պատուիրակութիւնը կանգ առաւ Մարսելում՝ իրազեկման միջազգային արշաւի շրջանակում։ Նրանք արդեն այցելել են Բրիւսէլ, Փարիզ և Լիոն, իսկ շուտով կմեկնեն Լոնդոն և Բեռլին։ Նպատակն է ապահովել պատանդների ազատ արձակումը մինչև COP 29 […]
Ադրբեջանն օկուպացուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ նոր մեղադրանք է ներկայացրել
Ադրբեջանն օկուպացուած Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը «պատմամշակութային յուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: Այս մասին յայտնել է Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քյամրան Ալիևը: Նա նաև յաւելել է, որ ձերբակալուածների բոլոր իրաւունքները «պաշտպանուած» են, նրանցից իւրաքանչիւրն ունի մի քանի փաստաբան։ «Նրանցից իւրաքանչիւրն իրաւունք ունի ծանօթանալու գործի նիւթերին»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործեր է յարուցել օկուպացուած […]
Խնդիրը՝ Արցախի վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելն է
«Հիմնական խնդիրն՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու գծով, հարցը միջազգային օրակարգի վրայ պահելն է»,- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի ղեկավար Կիրօյ Մանոյեանը: Կիրօյ Մանոյեանի դիտարկմամբ՝ հաշուի առնելով ՀՀ իշխանութեան յայտնի կեցուածքը՝ Արցախից հրաժարուելու եւ Արցախի էջը փակ պահելու մասով, խօսում է այն մասին, որ հարցն […]
Արցախում հայկական ներկայութիւնը վերացնելը Ադրբեջանի աւելի լայն ռազմավարութեան անբաժանելի մասն է
Միջազգային և համեմատական իրաւունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրաւական կենտրոնի հովանաւորութեամբ, հրապարակել է մանրամասն զեկոյց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանաւորուած են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականութեամբ։ Զեկոյցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական յարձակումը և յաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացած միջադէպեր չեն, այլ հայերի դէմ խորապէս արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության […]
Ինչպէս է պէտք նշել Արցախի օրը
Որպէսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանութեան, կամ կորսուած հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների յստակ ձևակերպում։ Այս մասին իր յօդուածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը: Նա, մասնաւորապէս, նշել է. «Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպուած չէ որպէս […]
Մինչ մենք արհեստականօրէն վատացնում ենք մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, Ադրբեջանը խորացնում է դրանք
«Ոչ մեկին մեղադրելու իրաւունք չունենք, եթէ մի կողմում հեծանուորդն է ու իր խաշլաման, միւս կողմում՝ հեծանիւն ու խաշլաման քննադատողները»․ նշում է hraparak.am-ի զրուցակից, Ալընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։ – Խնդրում եմ անդրադառնալ Պուտինի՝ Բաքվում արած յայտարարութիւններին, մասնաւորապէս՝ Ռուսաստանի պատմական գերգրգռուածութիւնը Հարաւային Կովկասում։ Ի՞նչ ուղերձ էր դա, ո՞ւմ է ուղղուած։ – Մենք պէտք է հասկանանք, […]
Կառավարման ճգնաժամի հետևանքը
«Հայաստանում կառավարման տոտալ ճգնաժամ է»,-ահազանգում է քաղաքագէտ Սուրէն Սուրենեանցն ու յիշեցնում. «Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել: Սա արդեն խայտառակութիւն է, մանաւանդ, մեր իրականութեան հետևանքների մասին տեղեկացուում են նաև հիւրախաղերով Երևանում գտնուող օտարերկրացի դերասանները: Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափութիւն» են. եթէ մի քիչ պատկերաւոր արտայայտուենք, քաղաքի կէսը յոյս չունի, միւս կէսը՝ ջուր:Խնդրի […]
Ո՞վ է ՀՀ-ն դրել մի իրավիճակում, երբ «միջանցքը Թուրքիային և ԱՄՆ-ին հանձնելուն այլընտրանք չկա»
ԱՄՆ Պետդեպին դուր չի եկել Ալի Խամենեիի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին) Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. «Մենք հաճախ ստիպված ենք լինում վերադառնալ 2018 թվականի իրադարձություններին, քանի որ հենց այն ժամանակ մեր երկրի համար խնդիրների մի ամբողջ շարք է առաջացել։ […]
Եթէ Փաշինյանը մնայ, Ադրբեջանը մեզ կարճ ժամանակում կուլ կտայ՝ Երեւանով հանդերձ
Ցաւոտ զիջումների մասին խօսքը նախ և առաջ, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այսինքն՝ հայերին ասում են՝ էլի հող տուեք, մենք ձեզ խաղաղութիւն կտանք։ Այդ մասին հաղորդում է «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանեանի հիւրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ Հրանտ Բագրատեանը։ Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորև. Յիշեցնենք, որ Չինաստանի հիւսիս-արևմուտքում դեռևս 1759թ.-ից հիմնականում բնակուում էին թուրքալեզուներ […]
Ռուսաստանն առաջարկել է Իրանի տարածքով զօրք ուղարկել, Փաշինեանը մերժել է
Դաւիթ Ջամալեանի խօսքով՝ այն, որ բանակցային պրոցեսում շատ լուրջ նոր մարտահրաւէրներ են ի յայտ եկել, վկայեց նաև օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի խօսնակ Մեթյու Միլլերը՝ խօսելով երկու կողմերի միջև բարդ ընտրութեան և ծանր փոխզիջումների գնալու մասին: «Ես այն կարծիքին եմ, որ մեր գլխին պատուհասած այս ամբողջ ողբերգութիւնների ուղղորդումը կատարուել է Արևմուտքից՝ Արցախի կորուստ, Սիւնիքի հնարաւոր կորուստ, […]
Ռուսաստանն առաջարկել է Իրանի տարածքով զօրք ուղարկել, Փաշինյանը մերժել է
Դաւիթ Ջամալեանի խօսքով՝ այն, որ բանակցային պրոցեսում շատ լուրջ նոր մարտահրաւէրներ են ի յայտ եկել, վկայեց նաև օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի խօսնակ Մեթյու Միլլերը՝ խօսելով երկու կողմերի միջև բարդ ընտրութեան և ծանր փոխզիջումների գնալու մասին: «Ես այն կարծիքին եմ, որ մեր գլխին պատուհասած այս ամբողջ ողբերգութիւնների ուղղորդումը կատարուել է Արևմուտքից՝ Արցախի կորուստ, Սիւնիքի հնարաւոր կորուստ, […]
ԱՄՆ-ը Հայաստանին ստիպում է գնալ լուրջ զիջումների. ի՞նչ նոր աղէտ է մոտենում
«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհաւանական առաջընթաց են գրանցել խաղաղութեան բանակցութիւններում։ Խաղաղութեան համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղութեան և տարածաշրջանի անվտանգութեան համար։ Մենք կարծում ենք, որ գործարքը հնարաւոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրութիւններ և բարդ փոխզիջումներ կատարել: Այսպիսով, մենք պատրաստուում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնութիւնները և վերջնական […]
Այն, թէ Իրանը Հայաստանի հետ համագործակցութիւնն ինչպէս առաջ կը տանի, կախուած է երկու երկրներից
Ադրբեջանական որեւէ հող չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, ինչի համար Ադրբեջանն ուզենայ յարձակուել Հայաստանի վրայ, «Ազատութեան»-ը տուած բացառիկ հարցազրոյցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։ – Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրութիւնների օրը Դուք ասել էիք, թէ անկախ այն հանգամանքից՝ ովքեր կը լինեն իշխանութեան ղեկին Իրանում եւ Հայաստանում, Իրանի սկզբունքային […]
Յանուն այդ նպատակի, վարչապետ կոչեցեալը հաւաքագրուել է օտար, թշնամական երկրների յատուկ ծառայութիւններին
«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը: Փաստօրէն, ըստ վարչապետ կոչեցեալի, յանուն այն բանի, որ իրեն դաւաճան չհամարեն, նա զոհաբերեց հազարաւոր հայրենակիցների կեանքեր, դժբախտացրեց բազմաթիւ ընտանիքներ , ի վերջոյ յանձնելով հայոց հինաւուրց Արցախը։Ինչու եմ նրա այդ խօսքերն անվանում «կիսաանկեղծ»։ Վարչապետ կոչեցեալն իր ողջ գործունութիւնը ծաւալել է ստերով և կեղծիքներով։ Նա նոյնիսկ չխորշեց կեղծել պատերազմի հերոս […]
Միրզոյեան-Բլինքեն-Բայրամով հանդիպման նպատակն էր քաղաքակիրթ տեսք ապահովել Հայաստանի ադրբեջանացմանը
«Այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ ադրբեջանացում։ Բայց, ցաւօք, դա տեղի է ունենում երգ ու պարի տակ»,- լրագրողների հետ զրոյցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, Միրզոյեան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը և ընդհանրապէս նմանատիպ հանդիպումների նպատակն է քաղաքակիրթ տեսք ապահովել Հայաստանի ադրբեջանացմանը։ «Նման հանդիպումները քաղաքակիրթ տեսք են ապահովում Հայաստանի ադրբեջանացմանը, Հայաստանի կապիտուլյացիային։ Հիմա Հայաստանի կապիտուլյացիան է, անունը […]
Ամերիկային չի հետաքրքրում Հայաստանի անվտանգութիւնը. ուզածը Զանգեզուրի միջանցքն է
Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախօրէին Ադրբեջանի արտգործնախարարը յայտարարել էր, թէ Հայաստանը պէտք է ընտրի տարածաշրջանային համագործակցութեան, այլ ոչ թէ՝ տարածքային պահանջների ճանապարհն այն դեպքում․ երբ հայկական կողմը շարունակ զիջում է, իսկ Ադրբեջանի պահանջներն աւելանում են։ Հանդիպումից առաջ […]
Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը» պէտք է ԱՄՆ-ին, ոչ թէ Ռուսաստանին
ԱՄՆ-ը խանդավառօրէն պաշտպանում է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Յարութ Սասունեանը։ «Երկար ժամանակ է ղեկավարութիւնն ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանն է ուզում, Ռուսաստանն է պարտադրում։ Հիմա տեսանք, որ այդպէս չէ։ ԱՄՆ-ն աւելի խանդավառօրէն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքը»։ Որովհետև ԱՄՆ-ն ուզում է, որ […]
Սպրդող «խաղաղութեան պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում»
«Կառավարութեան նկատմամբ վստահութեան մակարդակը չափազանց ցածր է, ցաւօք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահութեանը, քանի որ մեր կառավարութիւնը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտութիւնն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ ) յօրինել»,- ֆեյսբուքեան էջում գրում է «Մայր Հայաստան» շարժման անդամ, դիւանագէտ Ձիւնիկ Աղաջանեանը Ցանկացած ընթերցողի կթուա, […]
ՀՀ Սահմանադրութեան մէջ փոփոխութիւնների ադրբեջանական նոր օկուպացիոն պահանջներ․ Թաթոյեան
ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրել է․ Ադրբեջան «խաղաղասէր» իշխանական քարոզչութիւնը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առաւել սթափեցնող ցանկով Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրութեան մէջ պէտք է կատարել, այսպէս կոչուած, «արևմտեան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչուող 2 փոփոխութիւն՝ 1) «արևմտեան ադրբեջանցիների» անվտանգութեան ապահովում՝ օտարերկրեայ միջնորդական առաքելութեան երաշխաւորութեամբ։ Հայաստանում պէտք է տեղակայուեն զինուած ուժեր այն երկրից, որը դաշնակից […]
Այսօր մեր թշնամու ախորժակը Սիւնիքն է, որովհետեւ Սիւնիքն իրենց շատ մեծ ծրագրի մի հատուածն է
Գորիսում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հանդիպումը բնակիչների հետ։ «Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպէս, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են։ Ամփոփուելու է այնպէս, ինչպես մենք ցանկանում ենք և այդ ամփոփումը միայն ճշմարտութեան յաղթանակի մասին է։ Մեր բոլոր խնդիրների լուծումն այդտեղ է»,-ասել է Բագրատ Սրբազանը Գորիսում։ «2020 թուականի մեր հայրենական պատերազմից յետոյ ինչ տեղի ունեցաւ, դա էլ […]
ԵՄ-ում մեզ ոչ մէկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է
ՀՀԿ փոխնախագահ, բանտարկեալ Արմէն Աշոտեանը «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղուած հարցերին։ Այն հարցն, թե․ «Լրատուական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկուում է Հայաստանի անդամութեան հարցը ԵՄ-ին։ Առաջարկուում է նոյնիսկ հանրաքուէ անել։ Ի՞նչ կասէք»։ «Տեսնելով, թէ ովքեր են ստանձնել եւրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մօտ անկեղծ ցանկութիւն է առաջանում […]
Սրբազան Պայքարին ներքին տրամաբանութիւնը
Մօտաւորապէս 3 ամիս առաջ Տաւուշի մէջ ստեղծուեցաւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը։ Անունը ամէն ինչ կը բացատրէ։Շուտով այս շարժումը ստացաւ «Սրբազան պայքար» անուանումը, ոչ թէ անոր համար որ զայն առաջնորդողը հոգեւորական մըն էր (այս պարագային՝ Գանատայի թեմի նախկին եւ Տաւուշի թեմի ներկայիս առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը), այլ որովհետեւ, պայքարը, շարժումը կը միտէր սրբելու, մաքրելու այն կեղտը, […]
Ամերիկեան մահակ, թրքական մղձաւանջ ու հայկական սպասում
Ամերիկայի Միացեալ Նահանգների մուտքը միջազգային յարաբերութիւնների որոշումների ընդունման գործընթաց, ազդարարուեց 20-րդ դարի առաջին քառորդում, մասնաւորապէս 1917 թ․-ից։ Լաւ պատրաստուած այդ մուտքին, որ կոչուած էր միջազգային քաղաքական գործընթացների հիմքում դնել ամերիկեան արժէքները, մեծացնել Նահանգների քաղաքական կշիռը, ամերիկեան քաղաքական միտքը պատրաստուել էր տասնամեակներ շարունակ։ Միջազգային յարաբերութիւններում ամերիկեան ներգրաւման ձեւի եւ բովանդակութեան բանավէճը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին […]
Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թէ Հայաստանի գոյութիւնը որպէս պետութիւն, այլ վարչապետ կոչեցեալի կողմից տարուող հակառուսական քաղաքականութիւնը
Ֆրանսիան, ինչպես և արևմտեան այլ երկրներ, պաշտպանում է 2020 թուականին պատերազմ հրահրած, պարտութեան պատասխանատու, Արցախն ուրացած, Հայաստանի տարածքներն աճուրդի հանած վարչապետ կոչեցեալին, բայց մեր պատմությունը ցոյց է տուել, որ երբ մենք մեր յոյսերը չենք կապում այլ երկրների հետ, այլ համախմբուում և պայքարում ենք, ապա հաջողութեան ենք հասնում, եզրակացնում է Հայաստանի մարդու իրաւունքների յագման մոնիտորինգի Հելսինկեան […]
Տավուշում դիմադրութիւնը պէտք է շարունակուի, հակառակ դէպքում Հայաստանը կվերանայ քարտէզի վրայից
«Տավուշի բնակչութեան նորանոր խմբեր դուրս են գալիս բողոքի ցոյցերի: Բացի նախորդ օրերին փակուած ճանապարհների այս պահին քաղաքացիները փակել են նաև Բագրատաշեն-Ակավերդի և Բագրատաշեն-Նոյեմբերեան ճանապարհները: «Ժողովրդական դիմադրութիւնը պէտք է շարունակուի: Հակառակ դէպքում Հայաստան պետութիւնը կվերանայ քարտէզի վրայից»,- գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։ Ի՞նչ Է կատարուում Տավուշում։ Երդուեալ թշնամին՝ ֆաշիստական Ադրբեջանն ու նրա հետ արդեն բացէ ի […]
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների հետ բեմադրուած հարցազրոյցների հեռարձակումը նրանց իրաւունքների ուղղակի խախտում է
Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի յայտարարութիւնը․ «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն լրջօրէն անհանգստացած է վերջին հաղորդագրութիւններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրաւունքների կոպտագոյն խախտումները, մասնաւորապէս հանրային հետաքրքրասիրութիւնից զերծ մնալու իրաւունքի հիմնարար սկզբունքի առնչութեամբ, որն ամրագրուած է ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի երրորդ կոնուենցիայում: Այս գործողութիւնները ոչ միայն դատապարտելի են բարոյական […]
Ադրբեջանը ստեղծում է ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր
«Թաթոյեան» հիմնադրամը յայտարարութիւնն է տարածել՝ նշելով, որ այն բանից յետոյ, երբ Հայաստանում բարձրագոյն մակարդակով սկսեցին յայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և միւս գիւղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապէս յայտարարեց հայերի նկատմամբ յարուցած [կեղծ] քրէական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանութեան և տեղահանման ենթարկելու» յօդածներով: Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` յարուցելով […]
Նոր դասագիրքը կացնի հարուած է մեր հազարամեայ պատմութեան արմատներին. Հայկազուն Ալվրցեան
Հայոց պատմութիւնը վերափոխել ու Հայաստանի պատմութիւն դարձնելու փորձը ևս մէկ ապացոյց է, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնը Թուրքիայի և Ադրբեջանի հետ վերստին բարեկամանալ է փորձում, և այս ամենը նրանց պահանջները իրականութիւն դարձնելու ևս մէկ փորձ է, որով կմերժուի մեր հազարամեայ պատմությունը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէն, հայագէտ Հայկազուն Ալվրցեանի հետ: — […]
Եւրոպահայութեան քաղաքական զօրաշարժը յանուն Արցախի իրաւունքների
Եւրոպական աշխարհամասը այն վայրերից է, որտեղ հայկական սփիւռքի էթնիկ լոպպինգը որպէս այդպիսին կայացած եւ ուրոյն ձեռագիր ունեցող ցանցային կառոյցն է՝ քաղաքական շատ յստակ առաջնահերթութիւններով եւ գործունէութեան ճշդուած ուղղութիւններով, գրում է Գէորգ Ղուկասեանը, Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատուն։ Մեր կողմից «Հորիզոնում» հրատարակուած «Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Եւրոպա» յօդուածում նկատել […]
Երուսաղեմի Հայ համայնքը Հայկական պատմական պարտէզները պաշտպանելու դատական գործընթաց է նախաձեռնել
Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտէզները՝ Կովերի պարտէզը, պաշտպանելու դատական (իրաւական) գործընթաց։ Մասնաւորապէս, 2024 թուականի փետրուարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտօնապէս դատական հայց է ներկայացրել՝ անվաւեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրայէլական Xana Capital-ի միջև կնքուած վարձակալութիւնը։ Այդ մասին գրում է Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների […]
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը՝ Օլիմպիական խաղերին Ադրբեջանի մասնակցութեան դէմ
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը նամակ է յղել Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցութիւնից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցութեան դէմ։ Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է Շարժման տարածած հաղորդագրութիւնից, նամակն ուղարկուել է նաև Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտէին, Ֆրանսիայի օլիմպիական […]
Միսաք Մանուշեանի վերջին նուաստացումը
Երեք օրէն՝ փետրուար 21-ին, Միսաք Մանուշեանին աճիւնները պիտի փոխադրուին Փարիզի Պանթէոնը։ Գնդակահարուելէ 80 տարի անց՝ Մանուշեանը ակամայ պիտի մասնակցի պատմութեան հեգնանքին մէկ դրսեւորումին: Եւ Մանուշեանը պիտի չկարենայ խուսափիլ այս վերջին նուաստացումէն, քանի որ հակառակ տարածուած ասոյթին, մեռեալը չի կրնար իր մերժումը արտայայտել՝ կլոր-կլոր դառնալով իր գերեզմանափոսին մէջ։ Ֆրանսացի բանաստեղծ Արակոնին խոսքերը շատոնց մոռցուեր են. Դուք […]
Եվրոպահայերն ընդգծում են իրենց յանձնառութիւնը՝ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համար
Յունուարի 27-28-ը, ի պաշտպանութիւն Արցախի, տեղի ունեցաւ համաեւրոպական երկրորդ խոշոր ձեռնարկը «եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը 2024թ․ յունուարի 27-28-ը անցկացրեց իր տեսակի մէջ երկրորդ համաեւրոպական համախմբումը՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ․ հոկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրիւսելում և եւրոպական 13 քաղաքներում կազմակերպուած բողոքի համաժամանակեայ ցոյցերն էին։ Այս անգամ, աւելի քան 50 եւրոպական քաղաքներում կազմակերպուած տարաբնոյթ ձեռնարկների […]
Ադրբեջանը մտադիր է գրաւել Հայաստանը եւ ստեղծել «Արեւմտեան Ադրբեջան»
Մինչ հայերը զբաղուած են Արցախի կորստով եւ փորձում են յաղթահարել դրա ողբերգական հետեւանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշաւ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքը իբրեւ թէ «Արեւմտեան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջօրէն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծուել է ընդամէնը մէկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը […]
Արցախում մնացել է երկու տասնեակ հայ՝ ըստ ԿԽՄԿ գլխաւոր տնօրէնի
«Սեպտեմբերին Ղարաբաղից դէպի Հայաստան մարդկանց զանգուածային տեղաշարժից յետոյ Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում: Մեր աշխատակիցները եղել են քաղաքներում, շրջել գիւղերում»,-RTVI-ին տուած հարցազրոյցում յայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գլխաւոր տնօրէն Ռոբէրտ Մարդինին։ Նա նշել է, որ կոմիտէի աշխատակիցները շրջում էին և բարձրախօսներով փնտրում այնտեղ մնացած մարդկանց, […]
Աւետիք Իշխանեանի նկատմամբ քրէական հետապնդում է յարուցուել. Ռուբէն Մելիքեան
Իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը գրում է. «Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանի նկատմամբ քրէական հետապնդում է հարցուցել ներքևում նշուած գրառման համար։ Ամօթ։ Հազար ամօթ։ Յ.Գ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախաւորել է Հայաստանի թիւ մէկ իրաւապաշտպանին։ Դէպի բռնապետութիւն գահավիժող երկրում դա պարզապէս անխուսափելի է»,- գրել է Մելիքեանը։ «ՎԵՐՋԱՊԷՍ»,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։ «Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ […]
Արցախի հայաթափումը եղել է միջազգային դաւադրութիւն. քաղաքագէտ
Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պէս չեն լքի իրենց հայրենիքը, գրում է քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը։ Ի՞նչ է նշանակում ասուածը և ո՞ւմ է ուղղուած: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղուած, կամ այդ խօսքերով հայերին փորձում է նուաստացնել: Վստահ եմ, որ այդ խօսքերը մեզ չեն ուղղուած և շատ կարևոր […]
Բաց նամակ Հայաստանում հաւատարմագրած դեսպաններին. Աւետիք Իշխանեան
ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանում հաւատարմագրած՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ԵԽ գրասենեակի ղեկավար Մարտինա Շմիդտին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի Միացեալ Թագաւորութեան դեսպան Ջոն Գալագերին Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիին Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին Շուեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև […]
Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան յարաբերութիւնները, ըստ Արմէն Այվազեանի, զգալիօրէն զարգացել են
Սկսուել է ՀՀ-Ադրբեջան «խաղաղութեան համապարփակ պայմանագրի» ուժգին քարոզը, որը Նիկոլը պատրաստուում է ստորագրել մինչև տարուայ վերջ։ Հայրենասէրի դիմակով հանդէս եկող մանկլաւիկները մարդկանց փորձում են ներշնչել-համոզել, թէ իբր այդ պայմանագիրն այլընտրանք չունի, այն «այսպէս թէ այնպէս» (ասել է թէ՝ ուժի պարտադրանքով) ստորագրուելու է, որից յետոյ իբր բոլոր հարցերը լուծուելու են, օտար ուժերը երաշխաւորելու են կնքուած (հիմնականում […]
Բաքուի նոր ծրագիրը սպառնում է ողջ Հայաստանին. Թաթոյեան
Բաքուն մշակել է քաղաքական-ռազմական ծրագիր, որը նոր սպառնալիքներ է պարունակում Հայաստանի Հանրապետութեան համար։ Այս ծրագիրը հիմնուած է այսպէս կոչուած «Արևմտեան Ադրբեջանի» հայեցակարգի վրայ։ Այս մասին յայտարարել է Արման Թաթոյեանը։Թաթոյեանը նշեց, որ հումանիզմի քողի տակ Ադրբեջանի իշխանութիւնները կեղծ ցուցակներ են կազմում՝ Հայաստանի ողջ տարածքը ներկայացնելով որպէս Ադրբեջան։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտեան Ադրբեջան» սերմինը գրեթէ […]
Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի վարչապետը. լարուածութեան նոր փուլ, թէ՞՝ նոր հեռանկարներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկուայ ելոյթը Եւրախորհրդարանում բուռն արձագանքներ է առաջացրել ինչպես Բաքուում, այնպէս էլ Մոսկուայում։ Փաշինյանը «եօթ մղոնանոց քայլերով» գնում է Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով, անանունութեան պայմանով ՏԱՍՍ-ին ասել է ռուս բարձրաստիճան պաշտօնեան։ «Հոկտեմբերի 17-ին Եւրախորհրդարանի առջև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելոյթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, յատկապէս Ռուսաստանի և հայ-ռուսական յարաբերութիւնների […]
Արդեօ՞ք Ադրբեջանին պէտք է պատերազմ Զանգեզուրի միջանցքի համար
Նախ, համաձայն եմ, որ Ալիևը գտնւում է հաջողութեան գագաթնակէտին։ Նման բան ասում էին նաև 2020 թուականին։ Այժմ նա «ռեկորդ է սահմանել», և հիմնական տրամաբանութիւնը հետևեալն է. ինչու կանգ առնել, եթէ ամեն ինչ ստացուում է: Որպէս ընդդիմախօս հանդէս կգամ մի բանավէճում, որտեղ գերիշխող դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանին, այնուամենայնիւ, պատերազմ պէտք չէ, գրում է պ.գ.թ., միջազգայնագէտ […]
ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կյարձակուի Հայաստանի վրայ. Գեղամեան
«ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կյարձակուի Հայաստանի վրայ»,- գրում է պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։ Ըստ հեղինակաւոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը անցեալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հաւանականութիւն, որ առաջիկայ շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարաւային շրջաններ»: Խօսքը, ըստ պարբերականի, Սիւնիքի մասին […]
Անվտանգութեան առկայ սպառնալիքների չէզոքացման կամ մեղմանն ուղղուած հրատապ քայլեր
Այն հարցերը, որոնք ես շարադրում եմ ստորև ունեն մեր անվտանգութեան այսօրեայ խնդիրների հետ ուղղակի առնչութիւն և դրանց կատարմանը Կառավարութեան կողմից հաւուր պատշաճի անդրադարձը խիստ պահանջարկուած է թե՛ Հայաստանի հասարակութեան, թէ՛ արցախահայութեան և թէ՛ սփիւռքի մեր հայրենակիցների հիմնական հատուածի կողմից: Ստորև ներկայացուող խնդիրներն ու հարցադրումները պահանջում են Հայաստանի Կառավարութիւնից ամենակարճ ժամանակահատուածում համապատասխան նախաձեռնութիւններով հանդէս գալ, թեպէտ […]
«Եւրոպացիները յանուն Արցախի» հետագայ գործողութիւնները
Որպէս ազգ այսօր մենք ապրում ենք մեր պատմութեան ամենադժուար և ողբերգական էջերից մեկն: Վտանգուած է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Բայց նոյնիսկ ամենադժուար փորձութիւնների ժամանակ մենք կարող ենք օգտուել իրավիճակից՝ աւելի ուժեղ և իմաստուն դառնալ: Եւ մենք կարող ենք դա անել, եթէ ճիշտ հարցեր տանք և համապատասխանաբար գործենք: Այժմ ժամանակն է դադարեցնել պաշտպանութեան մեր յոյսը […]
Համաեւրոպական հանրահաւաքներ քսանից աւելի քաղաքներում․ բրուսելեան կենտրոնական ցոյցի գլխաւորութեամբ
Կիրակի, 2023թ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին, Բրիւսէլում, եւրոյանձնախմբի հարևանութեամբ գտնուող Ռոբերտ Շումանի անվան հրապարակում տեղի ունեցաւ համաեւրոպական մեծ հանրահաւաք՝ տաս հազարին հասնող ցուցարարների մասնակցութեամբ։ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից ավտոբուսներով ժամանած բազմահազար մասնակիցները, յատկապէս՝ երիտասարդներ, ի զարմանս կազմակերպիչների, տեսան տեղադրուած փշալարերը՝ ի նշան ոստիկանութեան լուրջ մտավախութեան։ Այդ փշալարերը ևս մէկ անգամ ակնարկում են իրավիճակի սահմռկեցուցիչ […]
Դադարէ՛ք ասել, որ ամեն ինչ վերջացել է: Այն ավարտուած չէ։ Դա ամենևին էլ ավարտուած չէ: Սա հեռու է ավարտուելուց․․․
Դադարէ՛ք ասել, որ ՎԵՐՋԱՑԱՒ: Սա դեռ չի աւարտուել. Դա ամենևին էլ աւարտուած չէ: Դա նոյնիսկ մօտ չէ աւարտուելուն: Ո՛չ մեզ համար, ո՛չ մեր ժողովրդի համար. ո՛չ մեր ազգի համար։Մեր երեխաներն են անյայտ կորած. Մեր պապերն են մորթուում։ Մեր հայրերն ու եղբայրներն են, ովքեր տանջուում և սպանուում են: Մեր մայրերն են, որ սովամահ են լինում, պատսպարուում, […]
Արցախը համաձայնել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեայ տեղափոխմանը
Արցախի տեղեկատուական շտաբը յայտնում է. «Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալիւրի մատակարարման գործընթացը կառավարութիւնը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցաւօք սրտի, ոչ միշտ է յաջողւում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսուած քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը։ Հաշուի առնելով երկրում խորացող աղէտն ու անվտանգային իրադրութիւնը՝ […]
Դիմադրող հակահոսանքի ձեւաւորմանարժեքային հիմքերը. Յովսէփ Տէր-Գէորգեան
Ճգնաժամային օրեր կ’ապրի հայութիւնը, արցախահայութեան կը սպառնայ ցեղասպանութեան վտանգ, Հայաստանի ազգադաւ իշխանութիւնները մոլեգնաբար կը կործանեն հայկական պետականութիւնը և ազգային ինքնութեան հիմնասիւները: Իշխող վարչախումբը միտումնաւոր կերպով պարտուողականութիւն, անտարբերութիւն, պառակտուածութիւն եւ անզօրութիւն կը տարածէ հայութեան լայն խաւերուն մէջ: Հայ ժողովուրդը բնաջնջել ուզող թշնամիներուն հետ խաղաղ յարաբերութիւններ հաստատելու անիրատեսական քաղաքականութեան անուան տակ Հայաստանը թրքական վիլայէթի վերածելու առաջին քայլերը […]
Իրավիճակից դուրս գալու պատասխանատուութիւնը մեզանից իւրաքանչիւրի վրայ է․ Գուրգէն Ներսիսեան
«Ինչպէ՞ս կարող են միասին ապրել այն մարդիկ, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում փոխադարձաբար սպանել են միմեանց, ամեն ընտանիքում կան պատերազմում զոհուածներ և կան արեան վրէժի ծարաւով հարազատներ»,- յայտարարել է Արցախի պետնախարար Գուրգէն Ներսիսեանը։ Նրա խօսքով, առաջին պատերազմից սկսած և մինչև 44-օրեայ պատերազմը արցախահայութեան մի քանի սերունդ ներգրաւուել է հայրենիքի պաշտպանությանը, բազմաթիւ արցախցիներ վիրաւորել ու հաշմանդամ են […]
Ադրբեջանի իշխանութիւնն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ այն հռչակելով 5-րդ շարասիւն
«Թաթոյեան» հիմնադրամն ահազանգում է, որ Ադրբեջանի իշխանութիւնն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ այն հռչակելով 5-րդ շարասիւն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դէմ պէտք է պայքարել։ Յատկապէս թիրախաւորուած են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:Այս ամենը լայնածաւալ […]
Ռուբէն Վարդանեանը խիստ քննադատութեան է ենթարկել Արայիկ Յարութիւնեանին
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում խիստ քննադատութեան է ենթարկել ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Յարութիւնեանին: Յակոբավանքից ուղիղ եթերի ժամանակ նա նշել է, որ տասնեակ մարդկանց հետ շարունակում է վանքի վերականգնման աշխատանքները: “Մենք այստեղ ենք մեր վանքի վերականգնման կարևոր առաքելութեամբ։ Վանքը միայն շէնք չէ, այն հաւատք է, հոյս, սեր ։ Եւ […]
Բաքուում կազմել են այսպէս ասած «Վերադառնալով «Արևմտեան Ադրբեջան» կոորդինատորների ցուցակներ
Բաքուում կազմել են այսպէս ասած «Վերադառնալով «Արևմտեան Ադրբեջան» կոորդինատորների ցուցակներ, որտեղ Հայաստանի քաղաքների և գիւղերի անունները ներկայացուում են ադրբեջանական անուններով։ Այդ մասին գրում է Արման Թաթոյեանը, նշելով, որ․ «մարդասիրական քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ադրբեջանի իշխանութեան ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտեան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում […]
Ադրբեջանը սկսել է օկուպացուած Շուշիի եկեղեցիների ուղղափառացման գործընթաց, որը նորութիւն է
Արցախի Հանրապետութիւնը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մէջ։ Արդեն 8 ամիս է՝ Արցախը կտրուած է արտաքին աշխարհից, փակ է նրա կեանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ինչի արդիւնքում 120 հազար արցախահայեր կանգնած են ցեղասպանուելու շեմին։ Այս պայմաններում Արցախում գրեթէ բոլոր ոլորտներում իրավիճակն աստիճանաբար վատթարանում է։ Զբօսաշրջութիւն ոլորտը ևս գտնուում է պարապացուած վիճակում. եթէ 2020 թուականի աղետալի […]
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելութեանը թափանցիկութեան կոչ է անում
Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնն օգոստոսի 15-ին հաստատել է, որ Վերին Շորժայի ուղղութեամբ ադրբեջանական զինուժը թիրախաւորել է Հայաստանում Եւրոպական միութեան դիտորդական առաքելութեանը: Չնայած վերջինիս նախնական հերքումին, հրապարակուեցին տեսաապացոյցներ, որոնք հաստատեցին ինչպես ԵՄ դիտորդների, այնպէս էլ նրանց մեքենաների ուղղութեամբ կրակոցների փաստը, ինչից յետոյ միայն ԵՄ առաքելութիւնը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը վարկաբեկող նախնական յայտարարութիւնը և հաստատեց յարձակումը […]
Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքը արդեն քարտէզով ներկայացուում է Ադրբեջան․ Թաթոյեան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը գրում է․ «Ադրբեջանական կեղծ խաղաղասիրութեան հերթական ապացոյցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսութեամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտէզով ներկայացուում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս պետութեան իշխանութիւնը չունի խաղաղութեան որևէ մտադրութիւն ու ֆաշիստական նոր արհաւիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղութիւն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն: Սա […]
ՀՀ յանցաւոր իշխանութիւններու հակադաշնակցական պայքարը կը շարունակէ թիրախաւորել Հ.Յ.Դ. երիտասարադութիւնը
Աւելի քան 24 ժամ Երեւանի Զուարթնոց օդակայանէն ներս պահելէ ետք, ՀԵԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի երիտասարդական միութեան կեդրոնական վարչութեան անդամ ընկերուհի Արենի Մարկոսեանին, կը յայտնեն որ Հայաստան մուտք գործելու իրաւունքէն կը զրկուի եւ Հայաստանի մէջ անցանկալի անձ կը հռչակուի, առանց որեւէ հիմնաւոր բացատրութիւն տրամադրելու: Այս նենգ գործելաոճը, որ կը կիրարկուի ՀՀ ներկայ իշխանութիւններուն կողմէ, անոր հակահայ […]
Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են և դա անթույլատրելի է
Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսուած են։ Թէ՛ միջազգային, թէ՛ ներքին հարթակներում մոռացուած են։ Սա բացարձակ անթոյլատրելի է։ Սա անթոյլատրելի է. «Թաթոյեան» հիմնադրամը նոր զեկոյց է ներկայացրել: Այդ մասին գրում է իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը: Հիմնադրամի նոր զեկոյցը ներկայացնում է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի […]
Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրաւազօրութիւն ճանաչման «բարիքները»․ Արման Թաթոյեան
Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրում է․ «Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթէ իւրաքանչիւր բնակիչ այն նոյն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակայ անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգուած 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրեանը: Այս դէպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի […]
Հնարաւոր բոլոր ջանքերս կգործադրեմ Արցախի ազատագրման համար․ Աւետիք Իշխանեան
«Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ այցերը Արցախ աշխարհ և թէ ինչ է նշանակում ինձ համար Արցախը»,- պատմում է Աւետիք Իշխանեան իր յիշողութիւնները։ «Հայրս սովորութիւն ունէր, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբօրս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցոյց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական յուշարձանները։ Տարիներ անց միայն […]
Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը ենթարկվո՞ւմ է Բաքվի գրասենյակին
Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել անհայտ վայր: Ըստ էության, սա արցախահայության վրա հոգեբանական և ֆիզիկական ճնշման նոր փուլի մասին է հուշում, ինչի մասին դեռ հուլիսի 20-ին ակնարկել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներից […]
Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը ենթարկուո՞ւմ է Բաքուի գրասենեակին
Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի Հանրապետութեան բուժհաստատութիւններ տեղափոխուող հիւանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցուել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակէտից տեղափոխուել անյայտ վայր: Ըստ էութեան, սա արցախահայութեան վրայ հոգեբանական և ֆիզիկական ճնշման նոր փուլի մասին է հուշում, ինչի մասին դեռ յուլիսի 20-ին ակնարկել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատուամիջոցներից […]
Արցախի բնակչին ադրբեջանական զինուած ծառայողները մտադրուած խաբեութեամբ տարել են իրենց մօտ ու առևանգել են. Արման Թաթոյեան
Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխուող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրեայ առևանգումն ադրբեջանական զինուած ծառայողների կողմից պատերազմական յանցանք է: Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը: Ադրբեջանական ներկայութիւնը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրայ բացայայտ անօրինական է, յանցաւոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխուող […]
Ադրբեջանն առևանգել է Կարմիր Խաչի միջոցով ՀՀ տեղափոխուող հիւանդներից 68-ամյա Արցախի մի քաղաքացու և անցակէտից տեղափոխուել այլ վայր
Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը գրում է. «Երբ Ադրբեջանին իբրև թէ կոչ է արուում յարգել գոնէ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի առաքելութեանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետութեան բուժհաստատութիւններ տեղափոխուող հիւանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցուել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակէտից տեղափոխուել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնուում է մեր քաղաքացու մօտ, […]
Բողոքի լուռ ցոյց Բրիւսէլում՝ Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման դադարեցման պահանջով
Բրիւսէլի սրտում, Եւրոպական խորհրդի շէնքի առջև յուլիսի 28-ին տեղի ունեցաւ լուռ բողոքի ցոյց, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ էին անում անյապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչութեան ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրութիւն հրաւիրել տարածաշրջանում սրուող հումանիտար ճգնաժամի վրայ, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թւում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահուան՝ 120,000 հայերի նկատմամբ […]
Անընդունելի է ԵՄ կողմից Ադրբեջանի վայրագութիւնների արդարացումը. Եւրոպայի հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչներ
Եւրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները յուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ ձեռնարկուած և ձեռնարկուելիք միջոցառումները։ Այս մասին news.am-ին յայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակից: «Մտքեր են փոխանակուել յուլիսի 6-ին Բրիւսէլում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերուած որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկայ գործողութիւնները։ Այս առումով վերարժևորուել է […]
Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելուում է
Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտեան Եւրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բէլգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելուում է: Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունեայ անդամներից Ասլան Ասլանեանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանաւակայան ում, արգելուում է նրա մուտքը Հայաստան: Թուրքերի հետ սիրաբանութեան մէջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտուած, արտաքին թէ ներքին […]
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամով Արցախին այսպէս կոչուած մարդասիրական օգնութիւն տրամադրելու համար օգտագործելու հաւանութիւնը
Որպէս համաեւրոպական ժողովրդական կազմակերպութիւն, որը ներկայացնում է Եւրոպայում հայկական սփիւռքի զգալի մասը, ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակն իր խորը հիասթափութիւնն ու վրդովմունքն է յայտնում նախագահ Շառլ Միշելի 2023 թուականի յուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինեանի հետ եռակողմ հանդիպման արդիւնքների վերաբերեալ մամլո յայտարարութիւնների առնչութեամբ։ Նախագահ Միշելի մօտեցումը, որը Աղդամից Լեռնային Ղարաբաղ/Արցախ «մարդասիրական պաշարներ» […]
Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը
Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հայվանութիւն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, թուիթէրում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։ Վարդանեանի խօսքով՝ միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․ «ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանութեան ընդունումը Ալիեւի ռեժիմի համար կարող է պատրուակ ծառայել արցախցիների դէմ լրացուցիչ յանցաւոր գործողութիւնների համար։ Եւս մէկ լուրջ խնդիր է առաջանում, երբ […]
Հաւաք ՄԱԿ–ի գրասենեակի եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ յաջակցութիւն Արցախի
Երեւանում ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց այսօր՝ յուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպուել՝ յաջակցութիւն Արցախի: ՄԱԿ-ի գրասենեակի մօտ հաւաքուել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թուականի 44-օրյա պատերազմից յետոյ տեղափոխուել են Հայաստան։ Նրանք ձեռքերին պահել են շրջափակուած Արցախում ապրող երեխաների, նրանց առօրեան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրուած է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացէք կեանքի ճանապարհը»։ Երեխաները պահանջում […]
Աւելի քան 470 եւրոպական ՀԿ-ներ դիմել են Եւրոպական միութեան և Եւրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ յորդորելով անյապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու համար
Աւելի քան 470 եւրոպական ՀԿ-ներ և միաւորումներ նամակ են յղել Եւրոպական միութեան և Եւրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ յորդորելով անյապաղ և արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցէագրած է Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի և Եւրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպէս նաև Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների ղեկավարներին։ Յայտնում են Եւրոպացիներն Արցախի համար նախաձեռնութիւնից: […]
Արթնացի՛ր աշխարհ: Կանխէ՛ք Ցեղասպանութիւնն Արցախում: Դադարեցրէ՛ք շրջափակումը
Հայաստանի ժուռնալիստների միութեան և հայաստանեան լրատուամիջոցների նախաձեռնութեամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխէ՛ք Ցեղասպանութիւնն Արցախում: Դադարեցրէ՛ք շրջափակումը» արշաւը, որով մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանութիւն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատուամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանեան մեդիա-կազմակերպութիւններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշաւին՝ տարածելով սոյն յայտարարութիւնը, լրատուամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևեալ […]
Փաշինեան-Ալիեւ հերթական հանդիպումը տեղի կունենայ նախատեսուածից շուտ
Շաբաթ օրը Բրիւսէլում, Եւրոմիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդութեամբ, տեղի կունենայ Փաշինեան-Ալիեւ հերթական հանդիպումը։ Այն թէև նախատեսուած էր յուլիսի 21-ին, բայց, փաստօրէն, խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն աւելի շուտ կհանդիպեն։ Հիմնական աղբիւրը՝ youtube.com
ԵՄ պաշտօնեան պէտք է օգտագործի՞ «Խանքենդի» անունը՝ Ստեփանակերտից առաջ․ կշտամբանք Թոյվօ Քլաարին
Եւրոպական խորհրդարանի անվտանգութեան և պաշտպանութեան հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարաւային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Թոյվօ Քլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը: Խօսքը, մասնաւորապէս, Քլաարի հետևեալ գրառման մասին է.«Ուրախ եմ այսօր առաւօտեան կարդալ, որ դէպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնուել է»։ ԵՄ պաշտօնեան […]
Յայտնի է, թէ քանի մարդ է ստորագրել «ՀայաՔուէի» նախաձեռնութեանը
Անցած շաբաթուանից «ՀայաՔուէ» նախաձեռնութեան շրջանակում մեկնարկել է ստորագրահաւաքը: Այսօր նախաձեռնողները հանդէս են գալու հաշուետուութիւն՝ տեղեկացնելով, թէ քանի մարդ է ստորագրել նախաձեռնութեան շրջանակներում։ Երեկ երեկոյեան բոլոր տեղամասերից տուեալներ են հաւաքագրել, հաշուարկել: Մեզ յայտնի դարձաւ, որ հինգ աշխատանքային օրուայ հաշուարկով, Երեւանում եւ որոշ մարզերում մօտ 15 հազար մարդ է ստորագրել: Յիշեցնենք՝ «ՀայաՔուէ» նախաձեռնութիւնը մտադիր է հանդէս գալ օրէնսդրութեան փոփոխութեան […]
Հրահանգուել է՝ հնարաւորինս խոչընդոտել «ՀայաՔուէի» գործընթացը
«ՀայաՔուէի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստութիւն է առաջացրել իշխանութեան մօտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգուել է՝ հնարաւորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարուեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետ` սպորտային հագուստով անձանց թոյլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնութիւնը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի հետ, թե սա իշխանութեան վերադառնալու հերթական փորձն է։ Յիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի […]
Արցախի իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին
Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պէտք է սոված մնան, նոր զարթնե՞նք… Արցախցիների բացարձակ մեծամասնութիւնը հաւատացել է ոչ թէ ՀՀ ղեկավարին, ոչ թէ Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիւ։ Այսօր մենք ոչ թէ […]
«Հայաքուէ»-ն պարտադիր իրաւական ուժ ունեցող օրէնսդրական նախաձեռնութիւն է
ՀայաՔուէ քաղաքացիական նախաձեռնութեան օրէնսդրական նախագծի տեքստը․ Հայաստանի Հանրապետութեան Քրէական Օրէնսգրքում Լրացում Կատարելու Մասին Յօդուած 1. 2021 թուականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքը լրացնել հետևեալ բովանդակութեամբ 420.1 և 420.2 յօդուածներով. «Յօդուած 420.1. Արցախը որևէ այլ պետութեան կազմում ճանաչելը Հայաստանի Հանրապետութեան Քրէական Օրէնսգրքում Լրացում Կատարելու Մասին Յօդուած 1. 2021 թուականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգիրքը […]
Մակրոնի նման յայտարարութիւնները խոչընդոտում են խաղաղութեան հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հակաադրբեջանական յայտարարութիւնները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են միակողմանի աջակցութիւն Հայաստանին, անընդունելի են։ Այս մասին յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի յայտարարութեանը: Յիշեցնենք, որ Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիեւի վրայ աւելի շատ ճնշում է գործադրել և աւելի շատ ճնշում է գործադրելու, քան […]
«Ես վճռական եմ մնում Արցախի հարցում։ Խնդիրը Փաշինեանն է»,- Մարսելում յայտարարել է Ֆրանսիայի նախագահը
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Մարսել կատարած եռօրեայ այցի ընթացքում երեքշաբթի երեկոյեան հանդիպումներ է ունեցել Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (տնտեսական, գեղարուեստական, քաղաքական, սոցիալական, մարզական, մշակութային, առևտրային, գիտական և կրթական և այլն), որոնց անձամբ է հրաւիրել։ Նոյն օրը երեկոյեան Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկայ էր նաև պատգամաւոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը, պատասխանելով իրեն ուղղուած կոչին. […]
Արցախի խորհրդարանը հայկական պատուիրակութիւնից պահանջում է դադարեցնել բանակցութիւնները Վաշինգտոնում
Արցախի Ազգային ժողովը այսօր միաձայն ընդունուած յայտարարութիւն մէջ, դիմել է Վաշինգտոնում հայկական պատվիրակութեանը` պահանջելով «անյապաղ դադարեցնել ընթացող բանակցութիւնները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում ամբողջական զինադադար չի հաստատուել Արցախի և Հայաստանի սահմանին և դրա պահպանման փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»։ «Հակառակ դէպքում բանակցութիւնների շարունակութիւնը կնշանակի խրախուսել ադրբեջանական կողմի ագրեսիվ պահուածքը և արտօնութիւնները միջազգային մակարդակով»,- ասուած է ԱԺ […]
«SOS Artsakh» ահազանգը հնչեցուեց ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի դիմաց
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ «SOS Artsakh» կարգախօսով 24- ժամեայ նստացոյցը ամփոփուեց ՄԱԿ-ի երևանեան գրասենեակի դիմաց։ Ըստ arfd.am-ի՝ նստացոյցի նպատակն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբաւարարուել լոկ յայտարարութիւններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անյապաղ վերացնելու ուղղութեամբ։ Ակցիայի մասնակիցները ողջ գիշեր եղել էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մօտ, […]
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը սպառնում է Արցախին
Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հասցէին։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախարարը յայտարարել է հետեւեալը. «Ղարաբաղի տնտեսական շրջանում մնացած անօրինական հայկական զինուած կազմաւորումները (ԱԶԿ) լուրջ վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, ադրբեջանական բանակի մէկ կորպուսը կարող է դիմակայել դրանց։ Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինուած կազմաւորումների հնարավորութիւնները, որոնք մնացել են Ադրբեջանի ղարաբաղեան […]
Մոլդովայում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը միակն էր, ով պաշտպանել է հայերի շահերը
Տեղեկութիւններն առ այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Մոլդովայում կայացած յունիսի 1-ի Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից յետոյ հեռախոսային կապ է հաստատել Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ, համապատասխանում են իրականութեանը։Իր նախագահական ինքնաթիռ նստելուց անմիջապէս յետոյ, Մուրադ Փափազեանը զանգ ստացաւ։ Մակրոնը մեծապէս դժգոհեց այն ձեւից, թէ ինչպէս անցաւ գագաթնաժողովը։ Նա փաստացիօրէն միակը […]
Եթէ Ռուսաստանում արագօրէն չճնշուի խռովութիւնն, ապա տեղի կունենան լայնածաւալ ադրբեջանական յարձակում
Երեկ երեկոյն ռուսաստանեան հայաշատ Դոնի Ռոստովի Բուդեննովսկի պողոտայում յայտնուեցին զրահամեքենաներ, իսկ մօտակայ փողոցներում՝ ծանր տեխնիկայով զինուած ոստիկանական պարեկութիւն։ Մինչ այդ, Wagner-ի հիմնադիր Եւգենի Պրիգոժինի հետ կապուած հեռագրային ալիքներում այս գիշեր յայտնուել էր նրա յայտարարութիւնը ՌԴ ՊՆ-ին ուղղված մեղադրանքներով, թե իբր զինուորականները կրակել են Դոնբասում Վագների դիրքերի ուղղութեամբ։ ՊՆ-ն դա սադրանք է որակում։ Դրանից յետոյ Եվգենի […]
Եւրոպայի սփիւռքեան կառոյցները դատապարտում են Փաշինեանի յայտարարութիւնը եւ դէմ են Արցախի ադրբեջանացմանը
Փաշինեանի՝ մայիսի 22-ին արուած յայտարարութիւնը, թէ՝ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, բուռն քննադատութիւնների արժանացաւ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփիւռքում: Դատապարտող յայտարարութիւններով հանդէս եկան սփիւռքեան շատ կարեւոր կառոյցներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: «Շուեդիայի Հայկական Կազմակերպութիւնների միութիւնը (UAAS) խստօրէն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի մայիսի 22-ի յայտարարութիւնն առ այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է ճանաչել […]
Բոլթոնի պլանն ու թրքական վէկտորը
Հայաստանն ու Արցախը չդադարող ցնցումների մէջ են, քանզի մեր երկիրը դարձել է աշխարհաքաղաքական կռուախնձոր։ Օրուայ իշխանութիւնն արտաքին քաղաքական վէկտոր է փոխում, նշում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանեանը։ Այդ վէկտորը ոչ թէ արևմտեան է (ինչպես ընկալում են ոմանք կամ ինչպես քարոզուում է), այլ թուրքական։ Հակառակաբանութիւնն իրականում պրոթուրքականութիւնն է։ Պարզապէս դա քօղարկելու համար անունը […]
Փաշինեանը եւս մէկ անգամ բացեց «ստի տոպրակը»՝ կեղծելով և ստելով Արցախի և պատերազմի ողջ պատմութիւնը
Հայաստանի վարչապետը կրկին հանրային տարածքում բարձրացնում է Արցախեան երկրորդ պատերազմի արդիւնքների թեման։ «Պաշտօնական առիթը 2020 թուականի իրադարձութիւններն ուսումնասիրող քննչական յանձնաժողովում ելոյթն է։ Բայց պրեմիերայի «ճօճանակն» աւելի ուժեղ է, քան որոշակի փաստերի վերապատմումը։ Քաղաքական գործիչը պատմաբան չէ. Դժուար թէ Փաշինեանը մասնագիտօրէն զբաղուած լինի աղբիւրագիտութեան խնդիրներով։ Նա այլ մոտիվացիա ունի՞։ Ինչի մէջ է նա: Արդեօ՞ք այստեղ և […]
Փաշինյանը ձեռքը գցում է Հայաստանի զինանշանին
«Երբ Գեղամ Մանուկեանը խօսում էր խորհրդանիշերի մասին, ես ուշադիր նայում էի մեր զինանշանին։ Յատկապէս հիմա ամենարժէքաւոր ժանրը, որ պէտք է կիրառենք՝ ինքնահայեցումն է կամ ռեֆլեքսիան է։ Դա հենց Գեղամ Մանուկեանի ելոյթի առթիւ յիշեցի։ Սովորական պայմաններում սա չէի ասի, հնարաւոր է նորից շահարկման առիթ տա, բայց դա ինձ չի վախեցնում և ուզում եմ ասածս ընկալէք ՝ […]
Ինչո՞ւ Փաշինյանը խոսեց հենց Առյուծից, որը մեր զինանշանում Արևելյան Հայաստանի մարմնավորումն է։ Արդյո՞ք նրա համար ներկա Հայաստանի գոյությունն է ժամանակավրեպ։
ՀՀ Ազգային ժողովում ազգային խորհրդանիշների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ներկա պայմաններում ՀՀ զինանշանը չի արտացոլում մեր երկրի հոգեվիճակը, հերթական գաղափարական պայքարն է հայ ժողովրդի ժառանգության և նրա նվիրական իղձերի դեմ։ Փաշինյանի և իր խունտայի գաղափարներն ու գործողություններն ուղղված են հայ ժողովրդի պատմական հիշողությունը, նրա հիմնասյուները ջախջախելուն։ Հիշենք, թե որն է ՀՀ […]
Այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար
Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ազգային ազատագրական նոր պայքար սկսելու անհրաժեշտութեան մասին զրուցել է Yerkir.am-ի հետ։ — Պարոն Իշխանեան, այսօր մենք կարո՞ղ ենք խօսել կրիկն ազգային ազատագրական պայքար սկսելու անհրաժեշտութեան մասին՝ անգամ պետականութեան առկայութեամբ։ — Այսօր Հայաստանի պետականութիւնը զուտ ձեւական բնոյթ է կրում։ Իհարկէ, ձեւականօրէն, Հայաստանը ՄԱԿ-ի, նաեւ այլ միջազգային կառոյցներ՝ ԵԽ, ԵԱՀԿ անդամ պետութիւն է, բայց իրականում, 2020թ. նոյեմբերի 9-ից, յատկապէս 2021թ. յունիսի 20-ից յետոյ Հայաստանը կորցրել է իր հեղինակութիւնը բոլոր ե՛ւ երկրների, […]
ՀՅԴ Հայաստանի կառոյցն իր հերթական Գերագոյն ժողովն է անցկացնում
Յունիսի 9-ից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կառոյցն աշխատանքները սկսել է իր հերթական՝ 26-րդ Գերագոյն ժողովը: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնինը յայտնում է, որ այն առաջիկայ մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառոյցի հաշուետու ժամանակաշրջանի գործունութիւնը, կանդրադառնայ Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների առջև ծառացած մարտահրաւէրներին, ուղենիշի կուսակցութեան Հայաստանի կազմակերպութեան առաջիկայ երկու տարիների գործունէութեան ռազմավարութիւնը և մարտավարութիւնը, ինչպես նաև […]
ՀՀ իշխանութիւնը յայտնուել է լեգիտիմ դաշտից դուրս
Օրուա իշխանութիւնը մեր երկրի համար կարևորագոյն հարցերով 2021-ին հանդէս է եկել մի տեսակէտով և հիմա իրականացնում է լրիւ հակառակ քաղաքականութիւնը: Դրանով իսկ իշխանութիւնը յայտնուել է ոչ լեգիտիմութեան դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը: «1. Խոստացուել էր Արցախի ինքնորոշման իրաւունքի հարցի պաշտպանութիւն՝ բացառելով Ադրբեջանի կազմում յայտնուելը: 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած իշխանութիւնը […]
«Խաղաղութեան» պայմանագիրը, որի մասին գոռգոռում են արտաքին ուժերը, կործանարար է
Այն, ինչ այժմ կատարւում է մեզ հետ, խորը մշակուած դաւադրութիւն է՝ ուղղուած մեր ժողովրդի դէմ։ Այդ դաւադրութիւնը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկութիւնը։ Այդ մասին գրում է Վազգեն Մանուկեանը՝ դիմելով հայկական ուժային կառոյցներին։ « Իրականում «խաղաղութեան» այն պայմանագիրը, որի անհրաժեշտութեան մասին գոռգոռում են բազմաթիւ արտաքին ուժեր, ամենակործանարար հարուածն […]
Արեւմուտքն Ադրբեջանի նաւթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու
Արեւմուտքը խաբեց Հայաստանին և Ադրբեջանից նաւթի ու գազի դիմաց վաճառեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին։ Իսկ արեւմտեան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցութիւններն ունեն մէկ խնդիր՝ հրահրել Բաքուի նոր ագրեսիան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկեանը։ Ըստ քաղաքագէտի Արևմուտքը ունի յստակ նպատակ այս բանակցութիւններում հասնել փաստաթղթի […]
Թուրքերը Փաշինեանին տարել են Անկարա՝ որպէս ռազմավար
«Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա։ Հասարակութիւնները, որոնք չեն վիրաւորւում, սովորաբար շատ ծանր աղէտներ են ստանում։ Վիրաւորուելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։ Ներկայիս հայ հասարակութիւնը, ցաւօք, չի վիրաւորւում»,- գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։ Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զէնքերով են սպանել 5000 հայ, գրաւել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է […]
Ժողովրդավարութիւնը նույն ստախոսությունն է
Երևանում ընթանում էր «Ժողովրդավարութեան հայկական ֆորում» անուանումով համաժողովը, գրում է Հայաստանի Հէլսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը։ Ըստ համաժողովի դահլիճի պատերի պաստառների, կարելի է ենթադրել, որ այն հովանաւորել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսաւորող « Ֆրիդոմ հաուզ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը։ Թռուցիկ հետևելով համաժողովի, ներեցէք՝ ֆորումի աշխատանքներին և որոշ ելոյթներին, նկատեցի, որ բացի Թագուհի Թովմասեանից, այլ՝ այսօրեայ իշխանութեանը լուրջ […]
«Խաղաղութեան» շուրջ բանակցութիւնների շրջանակներում Ալիեւը հայերին սպառնաց նոր ագրեսիայով
«Ադրբեջանի նախագահը «խաղաղութեան» շուրջ բանակցութիւնների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով։ Այդ մասին գրում է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձութիւններն այլ կերպ կզարգանան։ Բոլորը լաւ գիտեն, որ այսօր մենք ունենք բոլոր հնարաւորութիւնները Ղարաբաղում օպերացիայի համար։ Ուստի խորհրդարանը պէտք է ցրուի, իրեն «նախագահ» կոչող տարրը պէտք է յանձնուի, […]
Փաշինեան–Ալիեւ բեմադրութեան հետքերով
Մոսկուայում տեղի ունեցածը բեմադրութիւն էր։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորն Արևմուտքն էր, գլխաւոր դերակատարը՝ Ալիեւը, երկրորդական դերակատարը՝ «նվագակցողը» Նիկոլ Փաշինեանն, գրում է Հայկ Ուսունցը 7or.am-ում։ Պուտինի ներկայութեամբ նրանք ներկայացրին այն, ինչի շուրջ պայմանաւորել էին 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում։ Այն է՝ Արցախը յանձնել Ադրբեջանին, Արցախից ու Հայաստանից հեռացնել ռուսական զօրքերին։ Իսկ թէ ինչ կլինի դրանից յետոյ հայ […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութեան պայմանագիր չի նշանակում իրական խաղաղութիւն
«Հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած մոսկովեան բանակցութիւնների «արդիւնք» էր սպասուում, որը, ամենայն համայնականութիւն, նշանակում էր «վերջնական և փաստացի փաստաթուղթ»: Այս փաստաթուղթը չյայտնուեց: Բանակցութիւնների մոսկովեան փուլն այս առումով տարբերուում է նախորդ դիւանագիտական հանդիպումներից, դրանցից քանի՞սն են եղել Քի Ուեսթից մինչև Կազան և Սանկտ Պետերբուրգից մինչև Վիեննա, Վաշինգտոն և Քիշնև։ ակնկալելով թղթային տարբերակ, բայց մենք ականատես եղանք Իլհամ […]
Խաղաղութեան պայմանագիրը հնարաւոր է ստորագրուի յունիսի 1-ին Քիշնեւում
«Քիշնեւում յունիսի 1-ին մենք հոյս ունենք վերջապէս կնքել խաղաղութեան պայմանագիրը»,-«Ռոյթէրզ» գործակալութեան փոխանցմամբ, այս մասին յայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։ Նա ընդգծել է, պահը պատմական է, այն բաց թողնել չի կարելի։ Սպասւում է, որ յաջորդ հինգշաբթի Մոլդովայում կայանալիք Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կմասնակցեն 47 պետութիւնների, կառավարութիւնների և ԵՄ կառոյցների ղեկավարներ: Ըստ աղբիւրի, նախատեսուած Նիկոլ […]
Չի հանդուրժվելու հայ ժողովրդի շահերը ոտնահարող ոչ մի հարկադրական պայմանագիր․ ՀՅԴ ԲԻՒՐՕ
2023 թ. մայիսի 22-ի մամլոյ ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը անթաքոյց յայտարարեց Արցախը եւ Տաւուշի ու Արարատի մարզերի նախկին անկլաւները Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մէջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետեւողական կերպով իրականացուող հակապետական եւ հակազգային քաղաքականութեան հերթական դրսեւորում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տուած Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը ծրագրուած կերպով փորձում է կոտրել […]
Եթէ չէք պատկերացնում, թէ ի՛նչ է կատարուելու Հայաստանի հետ՝ նայէ՛ք, թե ի՛նչ է տեղի ունենում Արցախի հետ
Մայիսի 22-ի ՀՀ վարչապետի մամլոյ ասուլիսում ասուեց այն, ինչ անցեալ տարի այս նոյն ժամանակ նոյն ձևակերպումներով սկսեց խօսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նոյնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկէ, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տաւուշի 7 գիւղեր ու Տիգրանաշենը «վերադարձուելու» են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»: Այս մասին ասւում է ՀՀ նախկին ՄԻՊ, Իրաւունքի և արդարութեան կենտրոն «Թաթոյեան» […]
Այլեւս յապաղելու ժամանակ չունենք, իւրաքանչիւր վայրկեանը թանկ է մեր ապագան փրկելու համար
Ի՞նչ իրաւունքների, անվտանգութեան եւ երաշխիքների մասին կարող է խօսքը լինել, երբ Ադրբեջանն անօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մէջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականութիւնը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, յայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնից յետոյ, ըստ որի Արցախը Ադրբեջանի տարածք է, Արցախի Ազգային ժողովում գումարուած արտահերթ […]
Ըստ Փաշինեանի՝ Արցախի տարածքը Ադրբեջանի 86600 կմ² տարածքի մասն է կազմում
«86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,-լրագրողի հարցին ի պատասխան յայտարարեց Նիկոլ Փաշինեանը, որն աւելի վաղ յայտարարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն այդ մակերեսով տարածքում ճանաչելու մասին։ Փաշինեանի յայտարարութիւնը կարող է մեկնաբանուել միայն որպէս Արցախի զիջում Ադրբեջանին։ «86.600 քառակուսի կիլոմետրի մէջ ներառուած են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մէջ Արծվաշենը նոյնպէս մտնում է»,-այսօր Փաշինեանը […]
Կոռնիձորում «Հանուն Արցախի, ընդդեմ ադրբեջանի» հանրահավաքին ընդառաջ
Ո՞րն է ելքը. հանդիպում Հրանտ Մարգարեանի հետ. «Յանուն Արցախի, ընդդէմ ադրբեջանի» մայիսի 20-ին հանրահաւաքին ընդառաջ գործողութիւններ ծրագիրը ո՞րն է, ինչպէ՞ս է նախատեսուելք վտանգնե՞ր է պարունակում իր գործողութիւնը։ Այդ հարցերին պատասխանելու նպատակով մայիսի 18-ին «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնում ՀՅԴ ՀԵՄ կառոյցի նախաձեռնութեամբ հանդիպում է ունեցել երիտասարդների հետ, նշում է arfd.am-ը։ […]
Ստեփանակերտը ԵՄ ղեկավարութեանը մեղադրում է Արցախի ժողովրդի օրինական իրաւունքներն ու շահերն անտեսելու համար
Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը, ի պատասխան Բրիւսէլում եռակողմ հանդիպման ժամանակ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի յայտարարութիւններին, քննադատում է Եւրոմիութեան ղեկավարների կողմից Արցախի ժողովրդի իրաւունքների և շահերի անտեսումը և ԵԽ նախագահին մեղադրում է Ադրբեջանի գործողութիւնների դէմ չգործել մէջ։ Այն կոչ է անում միջազգային գործողութիւնների՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իրաւական որոշումները և ընդգծում է Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման […]
1921 թուականի հայ բոլշեւիկների եւ ՔՊ-ականների տարբերութիւնը
Հայաստանի Հէլսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ բրիւսէլեան բանակցութիւնների մասին զրուցել է aravot.am-ի զրուցակից Նելլի Գրիգորեանի հետ։ — Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպումից յետոյ ԵԽ նախագահ Շառլ Միշէլը յայտարարեց, որ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականութեան ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ և յարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. […]
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղութեամբ
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքի ուղղութեամբ, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ զինծառայող է զոհուել։ Զոհուած զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանեանը (2003թ.):Այս մասին յայտնում է ՊՆ-ն, ըստ yerkir.am-ի։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրաւոր զինծառայողին տեղափոխող շտապօգնութեան մեքենայի ուղղութեամբ: Շտապօգնութեան մեքենայի ուղղութեամբ հակառակորդի բացած կրակից վիրաւորում է […]
Արարատեան դաշտը կվերանուանուի Արագածեան դաշտ, Արարատի մարզն՝ Դաւալուի մարզ
Ներկայացնում ենք ականաւոր քպ-ական Ալէն Վանիչկայի Աղազարեանի՝ Հայաստանի հասարակաց հեռուստատեսութեանը տուած բացառիկ հարցազրոյցի սղագրութիւնը․ -Պարոն Աղազարեան, մեծ աղմուկ է բարձրացել ձեր տիրոջ կողմից վերջերս արտայայտած միտքը՝ ընտրութիւն կատարել Արարատի և Արագածի միջև։ Խնդրում եմ ասել՝ այդ հարցը նախապէս քպ-ի խորհրդում քննարկուած եղե՞լ և արժանացե՞լ է հայվանութեան։ Եթէ ո՛չ, ապա դուք անձամբ ինչպէ՞ս եք վերաբերուում նման մօտեցմանը։ -Միանգամից […]
Արարատեան դաշտը կվերանուանուի Արագածեան դաշտ, Արարատի մարզն ու Արարատ քաղաքը, համապատասխանաբար՝ Դաւալուի մարզ և Դաւալու քաղաք
Ներկայացնում ենք ականաւոր քպ-ական Ալէն Վանիչկայի Աղազարեանի՝ Հայաստանի հասարակաց հեռուստատեսութեանը տուած բացառիկ հարցազրոյցի սղագրութիւնը․ -Պարոն Աղազարեան, մեծ աղմուկ է բարձրացել ձեր տիրոջ կողմից վերջերս արտայայտած միտքը՝ ընտրութիւն կատարել Արարատի և Արագածի միջև։ Խնդրում եմ ասել՝ այդ հարցը նախապէս քպ-ի խորհրդում քննարկուած եղե՞լ և արժանացե՞լ է հայվանութեան։ Եթէ ո՛չ, ապա դուք անձամբ ինչպէ՞ս եք վերաբերուում նման մօտեցմանը։ -Միանգամից […]
Բոլոր ընդդիմադիր ուժերը պէտք է մի կողմ դնեն միմեանց միջեւ հակասութիւնները եւ միաւորուեն
-Պարոն Իշխանեան, աւտորիտար ռեժիմների բնութագրերը բաւականին ընդհանրական են: Դուք անդրադարձել էք այդ հարցին նաեւ ձեր վերջին՝ «երեք վարկած» վերագրմամբ յօդուածում, փաստօրէն ՀՀ-ում կառավարման անկայունութիւնը նորմ է դարձել եւ երկիրը գլորւում է դէպի աւտորիտարիզմ, իրավիճակի այլընտրանքներ տեսնո՞ւմ էք: — Շատ բարդ հարց էք տալիս։ Նախ, աւտորիտարիզմը նոյնպէս միանման չի։ Կան աւտորիտար, նաեւ բռնապետական երկրներ, որոնք նաեւ […]
Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Ալեն Վանիչկայի Աղազարեանի հետ
-Պարոն Աղազարեան, Թուրքիան փակել է իր օդային տարածքը, քանի որ Երևանում բացուեց հայոց Նեմեսիսի հերոսներին նուիրուած յուշակոթող։ Ի՞նչ եք կարծում, սա արդեօք չի՞ խոչընդոտում հայ-թուրքական բարեկամական յարաբերութիւններին ուղղուած բանակցութիւններին։ -Այո՛, այդ, այսպէս կոչուած, յուշարձանը՝ առանց մեր կուռք-վարչապետի իմացութեան, նախագծել և տեղադրել էին նախկին կոռումպացուած իշխանութեան ներկայացուցիչները։ Սա խայտառակութիւն է, Երևանում տեղադրել ահաբեկիչներին նուիրուած յուշարձան։ Բոլորը […]
Վաշինգտոնում շարունակուում են հայ-ադրբեջանական քննարկումները, բայց մեղաւոր կը լինենք բոլորս
« ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցութիւնների քննարկուող թեմաներից մէկը, երկու երկրներում էթնիկ փոքրամասնութիւնների իրաւունքների եւ անվտանգութեան հարցերն են »,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։ “Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդեօք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների եւ այլ ազգային փոքրամասնութիւնների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թաշիշների, թաթերի, լեզգիների եւ նոյնպէս այլ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները։ Բնականաբար՝ ոչ։ Կարծում եմ, որ բոլորին […]
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը յայտնուել է ալիեւեան քարոզչամեքենայի թիրախակէտում
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Եւրոպայի Հայ դատի՝ EAFJD, գրասենեակը աշխարհում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենեակներից է եւ գործում է մասնաւորապէս՝ Հայ դատի, Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների եւ Եւրոմիութեան միջեւ կապերի ամրապնդման համար, եւ պաշտօնապէս գրանցուած է Եւրոխորհրդարանում։ Իր դերակատարութիւնը, այդպիսով, եւրոպական գործադիր եւ օրէնսդիր մարմիններում […]
«Զանգեզուրեան միջանցքի» տալու մասին Նիկոլ Փաշինեանը խօսում էր դեռ 2001-ին, երբ խմբագիր էր
Նիկոլ Փաշինեանը խօսում էր «Զանգեզուրեան միջանցքի» տալու մասին դեռ 2001-ին, երբ խմբագիր, ասում է aravot.am-ից Նելլի Գրիգորեանի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ բանակում 5-րդ շարասեան առկայութեան, 11 հազար դասալիքների եւ «Զանգեզուրեան միջանցքի» թեմաների շուրջ խօսելիս։ Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում, իր ելոյթում, պատգամաւոր Զահիդ Օրուջն օրերս ասել էր. «…Հայաստանը համաձայնել է բացել […]
Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հայտնվել է ալիևյան քարոզչամեքենայի թիրախակետում
Եվրոպայի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի՝ EAFJD, գրասենյակը աշխարհում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյակներից է և գործում է մասնավորապես՝ Հայ դատի, Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և Եվրոմիություն միջև կապերի ամրապնդման համար, և պաշտոնապես գրանցված է Եվրոխորհրդարանում։ Իր դերակատարությունը, այդպիսով, եվրոպական գործադիր և օրենսդիր մարմիններում […]
Հայաստանի խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, ի՞նչ կարող է նշանակել վերջին որոշումը
«Այսպիսով, վարչապետ կոչեցեալը կատարում է հերթական դաւաճանական քայլը՝ հրաժարւում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի տեղակալի պաշտօնից»,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։ «Պարզ է, յաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու։ 2018թ․ այդ արարածը հետեւողականօրէն գործում է Ռուսաստանի դէմ՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք, Վլադիմիր Պուտինի «ընդունելութիւն», Նավալնի եւ այլն։ Արդեն համոզուած եմ, որ 2022թ․ սեպտեմբերի երկօրեայ պատերազմը համաձայնեցուած էր […]
Եւրոմիութեան ուշադրութիւնը հրաւիրել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ռազմատենչ յայտարարութիւններին
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը մեկնաբանութիւն է տարածել Հարաւային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Կլաարի ի կողմից արուած յայտարարութիւն կապակցութեամբ. «Հարաւային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Կլաարի կողմից 2023 թուականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արուած գրառումը: Այդուհանդերձ, աւելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում Լաչինի միջանցքի […]
Ըստ վերջին սոցհարցումի՝ արցախահայութեան համար նախընտրելին անկախութիւնն է
Օրերս մամուլում նշուեց, որ Ստեփանակերտում հիմնուած քննարկումների, բանավէճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման «Մեր սարերը» կենտրոնի բացման ժամանակ ներկայացուել են՝ Հայգեյթ Քոնսալթ ընկերութեան կողմից Արցախում անցկացուած սոցիոլոգիական հետազօտութիւն մի շարք արդիւնքներ, մասնաւորապէս՝ երկրի անվտանգութեանը վերաբերող հատուածը, գրում է yerkir.am-ը։ Հաղորդուեց նաև, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան համահիմնադիր, Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը այդ […]
Հրճուե՞նք, որ Միրզոյեանն օգնում է Թուրքիային իրագործել Աթաթուրքի ծրագրերը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանը յայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ լիարժէք կարգաւորում, գրում է azatutyun.am.-ը։ «Կցանկանայի վերահաստատել Հայաստանի պատրաստակամութիւնն ու ցանկութիւնը տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, Թուրքիայի հետ յարաբերութիւնները լիովին կարգաւորելու, դիւանագիտական համայարաբերութիւններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը լիովին բացելու համար»,- երկրաշարժից յետոյ Թուրքիա կատարած իր այցի շրջանակներում իրականացուած բանակցութիւնների աւարտին նշել է հայ դիւանագէտը համատեղ […]
Հայաստանն ու Թուրքիան շտապեցնում են սահմանի բացումը։ Զբօսաշրջութեա՞ն համար
Հայաստանն ու Թուրքիան պայմանաւորել են արագացնել երկու երկրների միջև սահմանի վերջնական բացման երկխօսութեան գործընթացը։ Կառավարութեան նիստում այդ մասին յայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանը։ «Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել մինչև զբօսաշրջային սեզոնի մեկնարկը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի և Թուրքիայի դիւանագիտական անձնագրեր ունեցողների համար բացել հայ-թուրքական սահմանը»,- յայտարարել է Միրզոյեանը։ Նա նշել է, որ հայ փրկարարները ցամաքային […]
Փաշինեանի և Ալիեւի ամանորեայ միաբերան ուղերձը
«Անցեալ տարի Ադրբեջանի ժողովրդին ուղղուած ամանորեայ ուղերձում ես իմ համոզմունքս յայտնեցի, որ 2022 թուականը մեր երկրի համար կլինի բեղմնաւոր տարի»-, նշել է Ալիեւը։ «Դա հենց այն է, ինչը տեղի ունեցաւ։ Մենք հասել ենք մեր բոլոր նպատակներին, իսկ Ադրբեջանը էլ աւելի է ուժեղացել։ Պատմական յաղթանակը, որը մենք տարանք երկու տարի առաջ մարտի դաշտում, իրագործուել է նաև […]
Ալիեւն ամբողջութեամբ չի կործանի Հայաստանը, բայց հայկական սահմանները պիտի «նեղանան»
«Ականատես ենք ազգային պետութիւնների կառուցմանը՝ [խորհրդային] հետկայսերական տարածքում»,- բացատրում է պատմաբան, Մոսկուայի պետական համալսարանի պրոֆեսոր Օլէգ Այրապետովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւնները, ըստ որոնց ներկայիս ՀՀ տարածքը՝ Երևանը, Զանգեզուրը եւ, ինչեւէ, ողջ Հայաստանի Հանրապետութիւնը ադրբեջանցիների պատմական սեփականութիւնն է։ Այրապետովը շատ մտահոգիչ է համարում այս յայտարարութիւնները։ «Առհասարակ, այս կամ այն տարածքի նկատմամբ իր հակակղերականութիւնի […]
Եռակողմ բանակցութեան շրջանակներում Բայրամովի յայտարարութիւնը անհեթեթութիւն է, իսկ Միրզոյեանի բացակայութիւնը՝ կասկածելի
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր ռուս գործընկեր Սերգէյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանը նմանակում է խաղաղ գործընթացին՝ Լեռնային Ղարաբաղում և «Լաչինի միջանցքի» շուրջ ստեղծուած իրավիճակի վերաբերեալ։ Նրա խօսքով, հայկական կողմը շահարկում է նաեւ հասարակական կարծիքը։ Օրինակ, Մոսկուայում եռակողմ բանակցութիւններին մասնակցելուց հրաժարուելուց անմիջապէս առաջ Երևանը, ըստ Բայրամովի, խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ առաջարկների նոր […]
Ադրբեջանը պահանջում, որպէսզի Ռուբէն Վարդանեանը հեռանայ Արցախից
«Բոլորի շահերից է բխում, որ Ռուբէն Վարդանեանը հնարաւորինս սեղմ ժամկէտներում հեռանայ տարածաշրջանից»։ Այս մասին Լավրովի հետ հանդիպմանը յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։ Փաստորեն, Ադրբեջանը պահանջում է, որպէսզի Արցախի Հանրապետութեան պետնախարար, միլիարդատէր, ականաւոր գործարար և բարերար Ռուբէն Վարդանեանը հեռանայ Լեռնային Ղարաբաղից, տեղեկենում ենք Telegram-ից։ Բայրամովը յաւելել է, որ մինչ Ռուբէն Վարդանեանի յայտնուելը եղել են լաւ շփումներ, […]
Բրիտանական հետախուզութեան ղեկավարի այցը Հայաստան չարագուշակ նշան է
Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, որն անխոնջ աշխատում է Արցախի վերջնական կապիտուլյացիայի և Հայաստանի թուրքացման համար, Լոնդոնում դեկտեմբերի 12-ին հանդիպել է բրիտանական հետախուզական գործակալութեան (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, յայտնում է panorama․am-ը յղում անելով Golos Armenii թերթին: Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգութեան վարչութեան մամուլի ծառայութեանը, ապա վերջինս բաւարարել է նշել, որ պարոն Գրիգորեանի լոնդոնեան […]